Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի

03.01.2022

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
«ՙՀակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մաս

1. Հիմք ընդունելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 20-Լ հրամանով հաստատված կարգի 22.2 կետը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ընտրության մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող` Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ բաժինների պետերի, բաժինների պետերի տեղակալների, ավագ օպերլիազորի՝ 29 և օպերլիազորի 21 պաշտոնների թեկնածուների (այսուհետ՝ թեկնածու) ընտրության համար հայտարարում է մրցույթ:
2. Դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով ք. Երևան Վ. Վաղարշյան 13Ա հասցեով կամ էլեկտրոնային փոստի n.mikaelyan@anticorruption.am հասցեին էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված եղանակով:
3. Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի հունվարի 3-ից մինչև 2022 թվականի փետրվարի 3-ը, ժամը 18։00-ն՝ ներառյալ։
Հայտերն առձեռն ընդունվում են աշխատանքային օրերին:
4. Փոստով կամ էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստային առաքման կամ ուղարկվել են հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ մինչև հայտերի ընդունման համար նշված ժամկետի ավարտման օրը ժամը 24:00-ն:
5. Փաստաթղթերն առձեռն հանձնելու կամ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Հանրապետության hակակոռուպցիոն կոմիտե՝ պատասխանատու անձին՝ անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Նարինե Միքաելյանին, 011 900 027 հեռախոսահամարով կամ n.mikaelyan@anticorruption.am էլեկտրոնային հասցեով:
6. Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
2) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակություն.
3) բարձրագույն կրթություն.
4) հայերենին տիրապետում.
5) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը (բացառությամբ իգական սեռի անձանց) կամ նման ծառայությունից օրենքով սահմանված կարգով ու հիմքով ազատված լինելը.
6) ռուսերենից, անգլերենից կամ ֆրանսերենից ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած (2021 թվականի հունիսի 17-ի N 989-Ն որոշում) այլ ստուգվող լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացություն (պարտադիր չէ).
7) բավարարում է պաշտոնին ներկայացվող օրենքով նախատեսված պահանջները, և առկա չեն պաշտոնի նշանակման համար օրենքով սահմանված սահմանափակումները։
7. Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1) մրցույթին մասնակցելու նպատակով հավակնորդի կողմից ստորագրված և մրցութային հանձնաժողովին հասցեագրված դիմում` ըստ N 1 Ձևի՝ https://bit.ly/3zkPCJw .
2) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
3) երկու գունավոր լուսանկար՝ 3x4 սմ չափսի.
4) հավակնորդի՝ Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճանի կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճանի առկայությունը հավաuտող փաuտաթուղթ, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով, և դրանց պատճենները.
5) պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելը (բացառությամբ իգական սեռի անձանց) կամ նման ծառայությունից օրենքով սահմանված կարգով ու հիմքով ազատված լինելը հավաuտող փաuտաթուղթ և պատճենը.
6) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաuտող փաuտաթուղթ (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն).
7) ռուսերենից, անգլերենից, ֆրանսերենից առնվազն մեկ ստանդարտացված թեստային համակարգով կամ Կառավարության սահմանած այլ կարգով ստուգվող լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացությունը հավաuտող փաuտաթուղթ: Առաջին կազմի դեպքում նշված փաստաթուղթը չներկայացնելու պարագայում հավակնորդը պարտավոր է այն ներկայացնել նշանակումից հետո՝ երեք տարվա ընթացքում: Սույն փաստաթղթերը չեն պահանջվում կրտսեր պաշտոնների համար մրցույթին մասնակցող անձանցից:
8) ինքնակենսագրություն, որը պետք է ներառի տվյալներ դիմողի ծննդյան ամսաթվի, ծննդավայրի, կրթության, աշխատանքային գործունեության, ընտանեկան կարգավիճակի մասին.
9) համապատասխան պաշտոնում նշանակվելու համար «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 16-րդ հոդվածով պահանջվող ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ.
10) իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ՝ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված կամ չիրականացված չլինելու, քրեական հետապնդման բացակայության մասին.
11) Կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց առողջական վիճակի հետ կապված պահանջներին բավարարելու վերաբերյալ փաստաթուղթ (փաստաթղթեր).
12) իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ առ այն, որ թեկնածուն, լինելով դատավոր, նախկին դատավոր, դատախազ, նախկին դատախազ, քննիչ, նախկին քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ, նախկին օպերլիազոր, փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին երեք տարվա ընթացքում չի ստացել խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.
13) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելը հավաստող փաստաթուղթ.
14) գրավոր հայտարարություն՝ որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին՝ ըստ N 2 Ձևի՝ https://bit.ly/3eKSru4 .
15) գրավոր հայտարարություն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին՝ ըստ N 3 Ձևի՝ https://bit.ly/3FPAt5x .
16) բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը՝ ըստ կից ներկայացված ձևանմուշի.
17) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
8. Անհարգելի պատճառով մրցութային փուլերին չներկայացած թեկնածուն զրկվում է հետագա փուլերին մասնակցելու իրավունքից:
9. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման ծառայողի պաշտոնների մրցույթն անցկացվում է հետևյալ փուլերով.
1) փաստաթղթերի ուսումնասիրության փուլ՝ դիմումը և կից փաստաթղթերը (այսուհետ նաև՝ հայտը) ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, Հանձնաժողովը համադրում է մասնակցի ներկայացրած փաստաթղթերի, բացառությամբ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկի, համապատասխանությունը օրենքով և համապատասխան որոշմամբ նախատեսված պահանջներին: Թեկնածուն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ: Սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում այդ մասին հայտատուին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` մեկօրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել հայտերի ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում: Փաստաթղթերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը որոշմամբ մերժվում է, և դրանք Հանձնաժողովի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից։
2) ֆիզիկական պատրաստականության ստուգման փուլ՝ փաստաթղթերի ուսումնասիրության փուլի ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում անցկացվում է ֆիզիկական պատրաստականության ստուգում։ Անձանց ֆիզիկական պատրաստականությունը օպերատիվ ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների և ֆիզիկական ծանրաբեռնվածության հաղթահարման համար որոշակի ունակությունների ամբողջությունը, համապատասխան ֆիզիկական և բարոյակամային որակները պարզելուն ուղղված Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց համար Կառավարության կողմից սահմանված պահանջների ստուգումն է:
Մասնակիցների ֆիզիկական պատրաստականությունը ստուգելու նպատակով Հանձնաժողովին կից գործում է համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագետներից կազմված աջակցող խումբ, որի կազմը հաստատում է Կոմիտեի նախագահը:
Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իրականացվում է «Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված՝ նորմատիվներին համապատասխան՝ ըստ բժշկատարիքային խմբերի:
Հաջորդ փուլին մասնակցության իրավունք են ստանում այն մասնակիցները, որոնք հաղթահարել են ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված անցողիկ շեմը։
Այս փուլի արդյունքները հանձնաժողովն ամփոփում է ամփոփաթերթում, որում արձանագրվում է յուրաքանչյուր մասնակցի ամփոփ գնահատականը (բալը): Արդյունքները մասնակիցներին հայտնվում են նույն օրը։
3) հարցազրույցի առաջին փուլ՝ մասնակիցների ֆիզիկական պատրաստականության ստուգման փուլի ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, անցկացվում է հարցազրույց, որի ընթացքում բանավոր կարգով ստուգվում են մասնակիցների մասնագիտական գիտելիքները Կոմիտեի նախագահի կողմից նախապես հաստատված հարցարանում ներառված հարցերի սահմաններում: Հարցազրույցի անցկացման օրվա և վայրի մասին տեղեկատվությունը պետք է հարցազրույցն անցկացնելուց առնվազն հինգ օր առաջ հրապարակվի Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
Հարցարանում ընդգրկված հարցերի 10 տոկոսը պետք է ներառեն Սահմանադրության, 20 տոկոսը՝ քրեական օրենսդրության, 20 տոկոսը՝ քրեական դատավարության օրենսդրության, 10 տոկոսը՝ հաշվապահական հաշվառման կամ իրավաբանական անձի կարգավիճակը և գործունեությունը, 40 տոկոսը՝ օպերատիվ-հետախուզական գործունեության օրենսդրությունը կարգավորող ոլորտների իմացության ստուգմանն ուղղված հարցեր: Քննական տոմսերը պետք է ընդգրկեն մեկական հարց յուրաքանչյուր ոլորտից:
Հարցազրույցի անցկացման սենյակում միաժամանակ կարող են գտնվել հինգից ոչ ավել թեկնածու: Հարցազրույցի անցկացման սենյակում թեկնածուին արգելվում է պահել բջջային հեռախոս և այլ միջոցներ, որից հնարավոր է օգտվել հարցերի պատասխանները իմանալու համար, ինչպես նաև արգելվում է ունենալ ծածկաթուղթ։ Թեկնածուն քննական տոմսը ընտրում է ինքնուրույն՝ պատահականության սկզբունքով: Ընտրված տոմսը փոխելն արգելվում է: Պատասխանին պատրաստվելու համար թեկնածուին տրվում է մինչև 30 րոպե ժամանակ: Հանձնաժողովի անդամը տոմսի հարցերին պատասխանելուց հետո թեկնածուին կարող է առաջադրել լրացուցիչ և պարզաբանող հարցեր` տոմսում ներառված հարցերի սահմաններում:
Հանձնաժողովն իրավունք ունի ծածկաթղթից և այլ միջոցներից օգտվող մասնակցին զրկելու տվյալ և հետագա փուլերին մասնակցելու իրավունքից:
Այս փուլի արդյունքները հանձնաժողովն ամփոփում է ամփոփաթերթում, որում արձանագրվում է յուրաքանչյուր մասնակցի ամփոփ գնահատականը (բալը): Արդյունքները մասնակիցներին հայտնվում են նույն օրը։
Հաջորդ փուլին մասնակցության իրավունք են ստանում այն մասնակիցները, որոնք հաղթահարել են հարցազրույցի առաջին փուլի համար Հանձնաժողովի սահմանած անցողիկ միավորի շեմը։
4) բարեվարքության ուսումնասիրության փուլ՝ Հանձնաժողովը հարցազրույցի առաջին փուլից հետո՝ մեկօրյա ժամկետում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում նախորդ փուլը հաղթահարած մասնակիցների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։
5) հարցազրույցի երկրորդ փուլ՝ Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, անցկացնում է հարցազրույցի երկրորդ փուլը՝ հարցազրույցի անցկացման օրվա և վայրի մասին տեղեկատվությունը հարցազրույցն անցկացնելուց առնվազն երեք օր առաջ հրապարակելով Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում։ Հարցազրույցի այս փուլին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաև հոգեբան, որին ներգրավում է Հանձնաժողովը:
Հարցազրույցի փուլում Հանձնաժողովի անդամները գնահատում են մասնակցի աշխատանքային ձեռքբերումները, վերլուծական կարողությունները, տարբեր իրավիճակներում վարվեցողությունը, պատասխանատվության զգացումը, հաղորդակցման հմտությունները, տվյալ պաշտոնում նշանակվելու նրա շարժառիթը, ակնկալիքները և այդ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական որակներ և արժանիքներ: Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են նաև հարցադրումներ արվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տվյալների վերաբերյալ: Այս փուլում մասնակցին տրվող հարցերը չեն կարող ունենալ նրա մասնագիտական գիտելիքներն ստուգելու նպատակ։ Այս փուլում Հարցազրույցի անցկացման սենյակում կարող է գտնվել միայն մեկ մասնակից։
6) արդյունքների ամփոփման փուլ՝ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են գնահատման ենթակա հատկանիշները: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է յուրաքանչյուր մասնակցին՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ: Մրցույթի արդյունքներով Հանձնաժողովը կազմում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակ, որտեղ ներառվում են միավորների հանրագումարի արդյունքով առավելագույն միավորներ ստացած առնվազն երկու և առավելագույնը վեց թեկնածու, բացառությամբ՝ երբ մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել ընդամենը մեկ թեկնածու: Եթե մասնակիցների միավորների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել հաղթողին, ապա անցկացվում է բաց քվեարկություն, որի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է առավելագույն հավասար ձայներ ստացած այս կամ այն թեկնածուի օգտին։ Քվեարկության ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Մրցույթի վերջնական արդյունքները մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
10. Մասնակիցը մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, կարող է դրանք գրավոր բողոքարկել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
11. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ գրավոր բողոքի բացակայության դեպքում, իսկ բողոքի առկայության դեպքում բողոքարկման վերաբերյալ պատասխան տալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակը ներկայացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին: Ցուցակին կցվում են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած խորհրդատվական եզրակացությունները:
12. Եթե մասնակիցներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ միավորն ու մրցույթում հաղթող չի ճանաչվել կամ հաղթող ճանաչված թեկնածուն հրաժարվում է, ապա անցկացվում է նոր մրցույթ, որը հայտարարվում և անցկացվում է սահմանված կարգով:
13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ դիմողները չեն բավարարում օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները, կամ դիմողներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, ապա մրցույթը համարվում է չկայացած, և տասնօրյա ժամկետում հայտարարվում է նոր մրցույթ, որն անցկացվում է սահմանված կարգով:
14. Եթե նշանակվել է մրցույթ վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժինների պետերի, նրանց տեղակալների կամ ավագ օպերլիազորների, օպերլիազորների թափուր պաշտոնների համալրման համար, ապա թեկնածուն դիմումի մեջ կարող է նշել, թե կոնկրետ որ պաշտոնի համար է մասնակցում մրցույթին, ինչպես նաև կարող է տալ իր համաձայնությունը նույն խմբի մյուս թափուր պաշտոնների մրցույթին մասնակցության վերաբերյալ, հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
ա) թեկնածուն իր դիմած պաշտոնի մրցույթից դուրս է մնացել և
բ) բավարարում է նույն խմբի մյուս պաշտոնների ծառայողներին ներկայացվող՝ օրենքով սահմանված պահանջներին։
15. Թեկնածուն դիմումի մեջ պետք է նշի նաև իր էլեկտրոնային փոստի հասցեն։
16. Անձնակազմի կառավարման վարչության համապատասխան աշխատակիցը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է Հանձնաժողովին:
17. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:
18. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների թեկնածուներին՝ վարչության պետ, վարչության պետի տեղակալ, բաժնի պետ, բաժնի պետի տեղակալ, ավագ օպերլիազոր և օպերլիազոր ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն հանրագումարային միավոր է սահմանվել 120-ը (հարյուր քսան)։
19. Հարցազրույցի 1-ին փուլի համար առավելագույն միավորը 50-ն է (հիսուն), որը բաշխվում է ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների հետևյալ համամասնությամբ՝
1) ՀՀ Սահմանադրություն – 5 միավոր.
2) Քրեական օրենսդրություն – 10 միավոր.
3) Քրեական դատավարության օրենսդրություն – 10 միավոր.
4) Հաշվապահական հաշվառում կամ իրավաբանական անձի կարգավիճակը և գործունեությունը կարգավորող ոլորտ - 5 միավոր.
5) Օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրություն - 20 միավոր.
20. Հարցազրույցի 2-րդ փուլի համար առավելագույն միավորը 50-ն է (հիսուն), որը բաշխվում է ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների հետևյալ համամասնությամբ՝
1) անձնական որակներ՝ 15 միավոր.
2) բարեվարքություն՝ 25 միավոր.
3) պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ձեռքբերումներ՝ 10 միավոր։
21. Թեկնածուին ներկայացվող մասնագիտական գիտելիքների գնահատումն իրականացվում է հետևյալ չափանիշներով.
1) ներկայացված հարցի վերաբերյալ օրենսդրության իմացություն.
2) վերլուծություն կատարելու և դիրքորոշում ներկայացնելու կարողությունների և հանպատրաստից կողմնորոշվելու ունակության դրսևորում, ներառյալ՝
ա. տեղեկատվության արագ ու ճիշտ ընկալում.
բ. ստացված տեղեկատվության զտման արդյունքում անհրաժեշտ տվյալների առանձնացում.
գ. տվյալներ համադրելու, համեմատական վերլուծություններ կատարելու կարողություն.
դ. տեղեկատվությունն օբյեկտիվորեն վերլուծելու ու դրա վերաբերյալ մտքերը հստակ շարադրելու միջոցով կարծիք արտահայտելու կարողություն։
Նշված չափանիշներից յուրաքանչյուրն առավելագույնը գնահատվում է գնահատման ենթակա հարցի համար նախատեսված առավելագույն միավորի 50%-ով։
22. Հարցազրույցի երկրորդ փուլում թեկնածուին ներկայացվող պահանջների գնահատումն իրականացվում է հետևյալ չափանիշների շրջանակներում.
1. Վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժնի պետի, բաժնի պետի տեղակալի թեկնածուի անձնական որակները գնահատվում են հետևյալ չափանիշներով՝
1) Օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, ներառյալ՝
ա. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկացվածություն.
բ. վերաբերմունքը կոռուպցիայի, դրա դրսևորումների ու հանրային վտանգավորության նկատմամբ.
2) Ղեկավարման և կառավարչական հմտություններ, ներառյալ՝
ա. թիմ ղեկավարելու փորձառություն.
բ. նախաձեռնողականություն.
գ. թիմային աշխատանքի ունակություն.
դ. սեփական զգացմունքները կառավարելու ունակություն ու ինքնատիրապետում.
ե. այլ անձանց և սեփական մասնագիտական կարողությունների ճիշտ գնահատման ու աշխատանքի և պարտականությունների արդար բաժանման կարողություն.
զ. աշխատանքում առաջնահերթությունները սահմանելու կարողություն.
է. անհրաժեշտ իրավիճակներում ինքնուրույն որոշում կայացնելու ունակություն.
3) Հաղորդակցման հմտություններ պաշտոնական և արտապաշտոնական հարաբերություններում, ներառյալ՝
ա. այլ անձանց ունկնդրելու կարողություն.
բ. նոր միջավայրում արագ ինքնադրսևորվելու ունակություն.
գ. այլ անձանց նկատմամբ հարգալիրություն.
դ. անկաշկանդ շփվելու կարողություն.
ե. միջավայրին արագ հարմարվելու ունակություն.
զ. վստահություն ներշնչելը.
է. զսպվածություն.
4) Պատասխանատվության զգացում, ներառյալ՝
ա ճշտապահություն.
բ. կատարած արարքների հետևանքները կրելու պատրաստակամություն.
գ. սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն.
դ. սեփական սխալներն ու թերություններն ընդունելու և դրանց մասին բարձրաձայնելու ունակություն.
ե. հետևողականություն.
զ. սթրեսակայունություն:
2. Ավագ օպերլիազորի, օպերլիազորի թեկնածուի անձնական որակները գնահատվում են հետևյալ չափանիշներով՝
1) Օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայող դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, ներառյալ՝
ա. Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկացվածություն.
բ. վերաբերմունքը կոռուպցիայի, դրա դրսևորումների ու հանրային վտանգավորության նկատմամբ.
2) աշխատանքի համար անհրաժեշտ կոմպետենցիաներ, ներառյալ՝
ա. նախաձեռնողականություն.
բ. թիմային աշխատանքի ունակություն.
գ. սեփական զգացմունքները կառավարելու ունակություն ու ինքնատիրապետում.
դ. աշխատանքում առաջնահերթությունները սահմանելու կարողություն.
ե. անհրաժեշտ իրավիճակներում ինքնուրույն որոշում կայացնելու ունակություն.
3) Հաղորդակցման հմտություններ պաշտոնական և արտապաշտոնական հարաբերություններում, ներառյալ՝
ա. այլ անձանց ունկնդրելու կարողություն.
բ. նոր միջավայրում արագ ինքնադրսևորվելու ունակություն.
գ. այլ անձանց նկատմամբ հարգալիրություն.
դ. անկաշկանդ շփվելու կարողություն.
ե. միջավայրին արագ հարմարվելու ունակություն.
զ. վստահություն ներշնչելը.
է. զսպվածություն.
4) Պատասխանատվության զգացում, ներառյալ՝
ա ճշտապահություն.
բ. կատարած արարքների հետևանքները կրելու պատրաստակամություն.
գ. սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն.
դ. սեփական սխալներն ու թերություններն ընդունելու և դրանց մասին բարձրաձայնելու ունակություն.
ե. հետևողականություն.
զ. սթրեսակայունություն:
3. Թեկնածուի բարեվարքությունը գնահատվում է հետևյալ չափանիշների հիման վրա՝ հաշվի առնելով նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը՝
1) գույքային դրության համապատասխանությունն օրինական եկամուտներին, շահերի բախման առաջացման ռիսկը և շահերի բախման իրավիճակում ճիշտ գործելու կարողություն.
2) նախկինում քրեական կամ կարգապահական կամ վարչական պատասխանատվության ենթարկված չլինելը.
3) Էթիկայի կանոններին տիրապետելը.
4) վերաբերմունքը քրեական ենթամշակույթի ու դրա բաղադրիչների նկատմամբ և անօրինականության մասին ազդարարելու պատրաստակամություն.
5) զբաղեցրած պաշտոնից դուրս պաշտոնեական դիրքը չգործարկելը, հեղինակության և ազդեցության չափավոր կիրառում.
6) քաղաքական չեզոքություն, քաղաքական և այլ ճնշումներին դիմագրավելու կարողությունը ու ցանկություն։
Թեկնածուի՝ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ձեռքբերումները գնահատվում են մասնագիտական փորձի և հմտությունների հիման վրա, ներառյալ՝ մասնագիտական փորձառության ընդհանուր ժամկետը և մասնագիտական գործունեության հիմնական ուղղությունները:
Թեկնածուների անձնական որակների համար սահմանված 1-ին, 2-րդ և 4-րդ չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը 4 (չորս) է, իսկ 3-րդ չափանիշինը՝ 3 (երեք)։
Թեկնածուների բարեվարքության համար սահմանված 1-ին չափանիշի գնահատման առավելագույն միավորը 5 (հինգ) է, իսկ 2-6 չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ 4 (չորս):
23. Թեկնածուների աշխատանքային ձեռքբերումների համար սահմանված չափանիշի գնահատման առավելագույն միավորը 10 է:
24. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման պաշտոնների թեկնածուների գնահատման ենթակա հատկանիշները գնահատելու նպատակով հարցազրույցի առաջին և երկրորդ փուլի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին տրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են գնահատման ենթակա պահանջները և դրանց բովանդակությունը բացահայտող չափանիշները:
25. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատում է յուրաքանչյուր թեկնածուի՝ նշելով իր նկատառումները գնահատվող չափանիշների վերաբերյալ:
26. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից թեկնածուի գնահատման առավելագույն միավորը 100 միավորն է։
27. Թեկնածուին ներկայացվող պահանջները և դրանց բովանդակությունը բացահայտող չափանիշները գնահատվում են սահմանված՝ յուրաքանչյուր պահանջի և չափանիշի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում։
28. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հարցաթերթիկում նշում է թեկնածուի կողմից իր գնահատման արդյունքում ստացած միավորների հանրագումարը՝ միաժամանակ նշելով գնահատման ենթակա առանձին պահանջների շրջանակներում թեկնածուի ստացած միավորների հանրագումարները։
29. Թեկնածուի՝ մրցույթի արդյունքում ստացած միավոր է համարվում հարցազրույցի 1-ին և 2-րդ փուլերի ընթացքում մրցութային հանձնաժողովի բոլոր անդամների կողմից տրված միավորների թվաբանական միջինի, ինչպես նաև ֆիզիկական պատրաստականության ստուգման արդյունքում ստացած բալի հանրագումարը:
30. Հարցազրույցի առաջին փուլի անցողիկ միավոր է 70%-ը (յոթանասուն տոկոս)։
31. Հարցազրույցի երկրորդ փուլի անցողիկ միավոր է 70%-ը (յոթանասուն տոկոս), որից առնվազն 18 միավորը բարեվարքության համար:
32. Մրցույթի արդյունքներով կազմվում է մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը, որտեղ յուրաքանչյուր պաշտոնի համար ներառվում են միավորների հանրագումարի արդյունքում առավելագույն միավորներ ստացած առնվազն 2 և առավելագույնը 6 թեկնածու (բացառությամբ, եթե մրցույթին մասնակցել է մեկ թեկնածու): Այն դեպքում, երբ մասնակիցների միավորների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել հաղթողին, ապա անցկացվում է բաց քվեարկություն, որի ընթացքում Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է առավելագույն հավասար ձայներ ստացած այս կամ այն թեկնածուի օգտին։ Քվեարկության ժամանակ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
33. Սույն հայտարարությանը կից ներկայացվում է Կոմիտեի նախագահի հաստատած հարցարանը` https://bit.ly/3HyJIrg , բարեվարքության հարցաթերթիկը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 22-ի Ն-02 որոշում՝ http://cpcarmenia.am/files/legislation/346.pdf , ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 989-Ն որոշում՝ լեզվական գիտելիքների համապատասխան մակարդակի իմացություն https://www.arlis.am/documentview.aspx?docID=153713 , (պարտադիր չէ), ՀՀ կառավարության 2021 թվականի 14 հոկտեմբերի N 1708-Ն որոշում՝ ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջներ` https://www.arlis.am/documentview.aspx?docid=156864 :

Հասցե` Վ. Վաղարշյան 13ա

Հեռ..` +3741190 00 27

Էլ. փոստ`