Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է արտաքին մրցույթ Հանձնաժողովի արտաքին կապերի վարչության պետի (ծածկագիր՝ 42-26․3-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

17.01.2023

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՀ Սահմանադրություն․ հոդվածներ՝ 7, 48, 88, 89, 91, 92, 93, 110, 124, 181, 194, 195 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723 ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդվածներ՝ 24, 40, 60 https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143949

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է արտաքին մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար


16/01/2023թ․
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է արտաքին մրցույթ Հանձնաժողովի արտաքին կապերի վարչության պետի (ծածկագիր՝ 42-26․3-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Հանձնաժողովի արտաքին կապերի վարչության պետի (ծածկագիր՝ 42-26․3-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝
1․ դիմում, /առցանց/
2․ անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար (ներ)),
3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսանկար(ներ),
4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5․ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի լուսանկար կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6․ մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի հունվարի 17-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Գ․Քոչար 21ա):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Գ․Քոչար 21ա):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 322 816 /Երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՀՀ Սահմանադրություն․ հոդվածներ՝ 7, 48, 88, 89, 91, 92, 93, 110, 124, 181, 195 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդվածներ՝ 9, 19, 31, 32, 62, 108
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143949

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք, հոդվածներ՝ 3, 6, 7, 12, 13
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=171966

«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենք, հոդվածներ՝ 2, 13, 21, 35
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=158632

«Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենք հոդված 17
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=158680

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 4, 6, 7, 9-10, 12, 17, 18, 20, 21, 24, 27, 30 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 3, 4, 28, 31, 32 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
https://cso.gov.am/sections/competence
Աշխատակազմի կառավարում (Կատարողականի կառավարում)
Խնդրի լուծում
Բարեվարքություն
Որոշումների կայացում

Մեկնաբանություն․
Հարցազրույցի ընթացքում կստուգվեն նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի 2019 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի քաղաքացիական ծառայության պաշտոնների համար մասնագիտական գիտելիքների շրջանակը և աղբյուրները սահմանելու մասին» թիվ 85-Ա հրամանի Հավելված 4-ի՝ «Այլ գիտելիքներ» բաժնում ընդգրկված՝ օտար լեզուների և նշված թեմաների իմացությունը։
Այլ գիտելիքներ՝
1) առնվազն երեք օտար լեզուների իմացություն` ռուսերեն և անգլերեն (ազատ) և ֆրանսերեն կամ գերմաներեն կամ իսպաներեն կամ իտալերեն կամ պարսկերեն (կարդում և կարող է բացատրվել)
2) Տեղեկատվական տեխնոլոգիաների իմացություն
ա) Վինդոուզ XP, Վորդ, Էքզել, Աքսես համակարգչային ծրագրերով աշխատելու ունակություն
3) Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք. ցուցումներ և բացատրական զեկույց» (CDL-AD (2002) 23)
https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2002)023rev2-cor-e
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտարկման ձեռնարկ, 6-րդ հրատարակություն
https://www.osce.org/odihr/elections/68439?download=true

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (www.cso.gov.am) առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ BalayanG@elections.am, հեռ. 010545247:

Հասցե` Գ․Քոչար 21ա

Հեռ..` 010 54 52 47

Էլ. փոստ`