Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հանձնաժողովի թիվ 97-Ա որոշման պատճենը «Արմաբա» ՍՊԸ-ին տրամադրելու մասին

05.04.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) 2023 թվականի փետրվարի 28-ին ընդունել է ««Արմաբա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 97-Ա որոշումը (այսուհետ նաև՝ թիվ 97-Ա որոշում), որի 2-րդ կետով «Արմաբա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) նկատմամբ նշանակվել է 902 000 ( ինը հարյուր երկու հազար) ՀՀ դրամի չափով տուգանք։
Տեղեկացնում ենք, որ.
1. թիվ 97-Ա որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է վճարման Հանձնաժողովի 900005024147 հաշվեհամարին:
2. թիվ 97-Ա որոշմամբ նշանակված տուգանքի 75 տոկոսը որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, վճարելու դեպքում տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված։
3. թիվ 97-Ա որոշման 2-րդ կետը դրանով նշանակված տուգանքը մինչև թիվ 97-Ա որոշման անբողոքարկելի դառնալը չվճարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։
4. Հանձնաժողով փաստաթղթեր ներկայացնել և ստանալ, ինչպես նաև Հանձնաժողովի հետ հետագա ողջ հաղորդակցությունը կարող եք իրականացնել նաև առցանց՝ Հանձնաժողովի e-Compete էլեկտրոնային համակարգի (այսուհետ նաև՝ Համակարգ) միջոցով, որի համար անհրաժեշտ է գրանցվել Համակարգում՝ մուտք գործելով Հանձնաժողովի պաշտոնական կայքի (www.competition.am) «Իմ էջը» բաժին, ընտրելով «Գրանցվել» հրամանը և լրացնելով անձի նույնականացման համար պահանջվող տվյալները։
Կից ուղարկվում է թիվ 97-Ա որոշման պատճենը:

Հասցե` ք․Երևան,Տիգրան մեծ 4

Հեռ..` (+37460) 830-840-245

Վեբ կայք` competition.am

Էլ. փոստ`