Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ

12.05.2023

Տիպ` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ
Հայտատու` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
<Տեսալսողական մեդիայի մասին> ՀՀ օրենք 25 հոդված

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովի կողմից
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ

1. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթին կարող են մասնակցել՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ:
2. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում` համաձայն N 1 ձևի.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.
4) ինքնակենսագրություն` համաձայն N 2 ձևի.
5) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր` գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).
6) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները, հանրային հեռարձակողի զարգացման հայեցակարգը (մինչև 5 էջ) և դիմումատուի այն հմտությունները, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար.
7) 2 լուսանկար` 3x4 չափսի.
8) հայտարարություն` համաձայն N 3 ձևի:
4. Դիմումը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28 հասցեով: Փաստաթղթերը ներկայացվում են 5 (հինգ) օրինակից:
5. Դիմումներն ընդունվում են 2023 թվականի մայիսի 13-ից մինչև մայիսի 22-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-18:00-ն:
6. Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով Մրցութային հանձնաժողովի նիստը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 30-ին, ժամը 11:00-ին:
7. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010529432 հեռախոսահամարով կամ գրել secretariate@tvradio.am էլ. փոստի հասցեով:

Հասցե` Երևան, Իսահակյան 28

Հեռ..` 010523492

Վեբ կայք` www.tvradio.am

Էլ. փոստ`