Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/11-480/14 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
26.05.2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ֆինանսների նախարարության հայցերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող Մ.Ղահրամանյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/11-480/14 կատարողական վարույթ՝ «Վարդանյանների ընտանիք» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի 90.680.100 դրամ, ինչպես նաև 42.685 դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար բռնագանձելու պահանջ՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ