Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/05-4689/15 կատարողական վարույթները կասեցնելու մասին որոշում
18.09.2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Արթուր Մանուկյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/05-4689/15 կատարողական վարույթ՝ Ոսկեհատ Պողոսյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 3.755.063 ՀՀ դրամ 30 լումա` որից 2.935.000 ՀՀ դրամ վարկի գումար, 351.151 ՀՀ դրամ 50 լումա` վարկի դիմաց հաշվարկված տոկոս, 59.474 ՀՀ դրամ ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ, 321.387 ՀՀ դրամ 80 լումա ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժ և 88.050 ՀՀ դրամ վարկի սպասարկման հաշիվներ։
Ոսկեհատ Պողոսյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագաձել` ժամկետանց վարկի մնացորդի` 2.935.000 ՀՀ դրամի նկատմամբ 04.06.2014թ.-ից մինչև դրա փաստացի մարումը 0.1 տոկոս տոկոսագումար յուրաքանչյուր ուշացած օրվա համար, իսկ հաշվարկված տոկոսների նկատմամբ սկսած 04.06.2014թ.-ից մինչև դրա փաստացի մարումը հաշվարկել և բռնագանձել 01.08.2013թ. կնքված թիվ ՈՎ 051 13 01834 վարկային պայմանագրի 11.1 կետով նախատեսված օրական 0.1 տոկոս տույժը։
Միաժամանակ հաշվարկվելիք և բռնագանձման ենթակա տոկոսների գումարի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 1.500 դրամից, պատասխանողից բռնագանձել պետական տուրքի գումար հօգուտ ՀՀ պետական բյուջեի։
Ոսկեհատ Պողոսյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 79.101 ՀՀ դրամ 30 լումա` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար և բռնագանձման ենթական գումարի հինգ տոկոսի չափով ՀՀ դրամ գումար, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ: