Գույքի անբավարարության հիմքով թիվ 08-15122/15 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
27.11.2015
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Հարություն Բադիշյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 08-15122/15 կատարողական վարույթ պատասխանող Լաուրա Վաչագանի Աբրահամյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ բռնագանձել 2448,40 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 58359 ՀՀ դրամ, որպես վարկի ընդհանուր պարտք և 21163,80 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից կատարված դատական ծախսի՝ նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում: Ժամկետանց վարկի մնացորդի և հաշվարկված տոկոսների նկատմամբ հաշվարկը սկսած 26.08.2014թ.-ից մինչև դրա փաստացի մարումը շարունակել յուրաքանչյուր ուշացած օրվա համար 0,1%-ով, հիմք ընդունելով 13.11.2013թ. կնքված վարկային պայմանագրով նախատեսված տոկոսադրույքը և այն ևս բռնագանձել հօգուտ բանկի: Որպես կատարողական գործողությունների կատարման ծախս հօգուտ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վերոհիշյալ գործով հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսի չափով գումար բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ։
Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության 7
Հեռ..` +374 312 50197
Վեբ կայք` www.harkadir.am
Էլ. փոստ`