Գույքի անբավարարության հիմքով թիվ 07/02-4351/15 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
25.07.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Խաչատուր Մարգարյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 07/02-4351/15 կատարողական վարույթ` Էդգար Ղարիբյանից, Վահե Հարությունյանից համապարտությամբ հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 11.596.683 ՀՀ դրամ և 231.935 դրամ` որպես նախապես վճարված պետ. տուրքի գումար, բռնագանձումը տարածելով գրավադրված գույքի` գ. Զովունի, 38փ, 4-րդ շ., թիվ 4 հասցեում գտնվող բնակարանի վրա, իրացումից ստացված գումարով վարկային պարտականությունը չապահովելու դեպքում բռնագանձումը տարածել պարտապանների անձնական սեփականությունը հանդիսացող այլ գույքերի վրա`գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ