Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 01883220 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

22.03.2017

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժին
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 6-րդ հոդվածի 2-րդ մաս

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Արմեն Թորոսյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01883220 կատարողական վարույթը՝ Անահիտ Գևորգի Մուրադյանից հօգուտ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բռնագանձել 1107943 ՀՀ դրամ 40 լումա, որից 1491 ՀՀ դրամ 60 լումա՝ որպես ժամկետային տոկոսի գումար, 366680 ՀՀ դրամ ժամկետանց վարկի գումար, 71484 ժամկետանց տոկոսի գումար, 485433 ՀՀ դրամ 70 լումա ժամկետանց վարկի տույժ և 174053 ՀՀ դրամ 30 լումա ժամկետանց տոկոսի տույժ, 8800 ՀՀ դրամ 80 լումա՝ որպես վարկային հաշվի սպասարկման վճար:
Անահիտ Գևորգի Մուրադյանից հօգուտ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բռնագանձել Վարկային պայմանագրի 1.2 և 1.3 կետերի համաձայն՝ վարկի գումարի նկատմամբ տարեկան 24% տոկոսադրույքով հաշվեգրման ենթակա տոկոսագումարը՝ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը՝ սկսած 07.04.2016թ.:
Անահիտ Գևորգի Մուրադյանից հօգուտ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բռնագանձել պայմանագրի 2.1.6 կետի համաձայն ժամկետանց վարկի և տոկոսագումարների նկատմամբ հաշվարկվող 1%-ի չափով տույժ` յուրաքանչյուր ուշացած օրվա համար՝ մինչև պարտավորության դադարումը` սկսած 07.04.2016թ.:
Անահիտ Գևորգի Մուրադյանից հօգուտ «Յունիբանկ» ԲԲԸ-ի պայմանագրի 2.4.10 կետի համաձայն բռնագանձել վարկի սպասարկման վճարը՝ ամսական վարկի մնացորդի 0.2% -ի չափով՝ յուրաքանչյուր ուշացած օրվա համար՝ մինչև պարտավորության դադարումը` սկսած 07.04.2016թ.:
Միաժամանակ հաշվարկվելիք և բռնագանձման ենթակա տոկոսների և տույժերի գումարի 2 տոկոսի չափով պատասխանողից բռնագանձել պետական տուրքի գումար հօգուտ ՀՀ պետական բյուջեի:
Անահիտ Գևորգի Մուրադյանից հօգուտ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բռնագանձել 22159 ՀՀ դրամ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Դատական ծախսերի հարցը՝ մնացած մասով, համարել լուծված, ինչպես նաև որպես կատարողական գործողությունների կստսրման ծախս բռնագանձելու պահանջ՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ։

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +374 60-570-472

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`