Գույքի անբավարարության հիմքով թիվ 02088981 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
06.06.2018
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժինը հայտնում է, որ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Ջիվան Հովհաննիսյանի կողմից ընդունվել է որոշում՝ թիվ 02088981 կատարողական վարույթով Վրեժ Ավետիքի Բարսեղյանից հօգուտ Ժաննա Մանուկյանի բռնագանձել 4.000.000 ՀՀ դրամ որպես փոխառության գումար, նշված գումարին 05.06.2014թվ. կնքված անշարժ գույքի գրավի և փոխառության պայմանագրով սահմանված ժամկետում հաշվարկել և մինչև 25.01.2016թվ բռնագանձել պայմանագրով նախատեսված տոկոսագումարը և նախապես վճարված 104.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը, փոխառության գումարի նկատմամբ ՀՀ քաղ. օր.-ի 411 հոդվածի կիրառմամբ 25.01.2016թվ. մինչև պարտավորության կատարման օրը հաշվարկել և բռնագանձել տոկոսագումար ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված բանկային տոկոսադրույքին համապատասխան, բռնագանձումը տարածելով պատասխանողին պատկանող, գրավադրված Երևանի Ներքին Շենգավիթի 4 փողոցի թիվ 35 հասցեի անշարժ գույքի վրա: Վրեժ Ավետիքի Բարսեղյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել նաև բռնագանձվող տոկոսագումարի 2 տոկոսը, սակայն 1500 ՀՀ դրամից ոչ պակաս բռնագանձելու պահանջով գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ