Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 03982984 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

06.06.2018

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժին
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող` Ա.Առաքելյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 03982984 կատարողական վարույթը Հայկ Լևոնի Միրզոյանից և Մինաս Լևոնի Միրզոյանից համապարտության կարգով հօգուտ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով գոյացած ընդհանուր` 10.398,84 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 14.000 ՀՀ դրամ սպասարկման վճար, որից վարկի մնացորդ` 8.735,95 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, հաշվեգրված տոկոս` 973,23 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, տույժ՝ 689,66 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով գրավադրված գույքի` ՀՀ, ք.Երևան, Նուբարաշեն համայնք, Նուբարաշեն 11 փողոց, շենք 1, թիվ 5 հասցեում գտնվող բնակարանի վրա։
Հայկ Լևոնի Միրզոյանից և Մինաս Լևոնի Միրզոյանից համապարտության կարգով հօգուտ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ Պայմանագրի 1.2 կետով նախատեսված տարեկան 20 տոկոսի չափով` սկսած 07.04.2017թ. մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ։
Հայկ Լևոնի Միրզոյանից և Մինաս Լևոնի Միրզոյանից համապարտության կարգով հօգուտ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հաշվեգրել և բռնագանձել տույժեր վարկի ժամկետանց գումարների չմարված մնացորդներին, ինչպես նաև ժամկետներում չվճարված տոկոսագումարնեին` սկսած 07.04.2017թ. մինչև պարտավորության ամբողջական կատարման օրը 0,5 տոկոսի չափով հաշվարկային դրույքով, հաշվարկը շարունակելով մինչև պարտավորության փաստացի կատարումը։
Հայկ Լևոնի Միրզոյանից և Մինաս Լևոնի Միրզոյանից համապարտության կարգով հօգուտ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 105.700 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +374 10 342311

Վեբ կայք` http;//www.harkadir.am

Էլ. փոստ`