Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 04731524 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

25.08.2021

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
«Սնանկության մասին» ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող Արմենուհի Մելքոնյանի կողմից կայացվել է որոշում թիվ 04731524 կատարողական վարույթը՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից «05» նոյեմբեր 2018թ. տրված թիվ ԵԴ/1243/02/18 կատարողական թերթի համաձայն պետք է Տիգրան Մինասի Միքայելյանից ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ի օգտին բռնագանձել 1.490.557 ՀՀ դրամ և վճռով հաշվարկվող տոկոսները, կասեցնելու մասին: Կատարողական գործողությունների կատարման ընթացքում պարզվել է, որ պարտքն առ 23.08.2021թ. կազմում է 3.313.684 ՀՀ դրամ, ինչպես նաև պարտապանի անվամբ Ծառայությունում առկա են հարուցված բռնագանձման բնույթի այլ կատարողական վարույթներ: Կատարողական վարույթով բռնագանձման վերաբերյալ վճռի կատարման ընթացքում պարտապան Տիգրան Մինասի Միքայելյանի ողջ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու պարագայում պարզվել է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավել չափով բավարար չէ պահանջատիրոջ հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար և պարտապանին պատկանող այլ գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 060713456

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`