թիվ 06323150 կատարողական վարույթները կասեցնելու մասին
07.09.2021
ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Արսեն Փիլոյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 05650038 կատարողական վարույթը կասեցնելու մասին սնանկության հատկանիշներ ի հայտ գալու պատճառով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԵԴ/23340/02/18 կատարողական թերթի համաձայն պետք է Հակոբ Զագյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 3143788 ՀՀ դրամ, կատարողական թերթով հաշվարկվող տոկոսներ և բռնագանձման ենթակա գումարի հինգ տոկոսի չափով գումար, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ: Պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում պարզվում է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար