Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 08097464 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

29.11.2021

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
‹‹Դատական ակտերի հարկադիր կատարման մասին›› ՀՀ օրենքի 28, 28.1 հոդվածներ, «Սնանկության մասին» ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 13.09.2021թ. տրված թիվ ԵԴ/12211/17/21 կատարողական թերթի համաձայն պետք է Վարդան Արմենի Իգիթյանից և Տիգրան Լենդրիկի Մանգասարյանից համապարտության կարգով հօգուտ «Գլոբալ կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության բռնագանձել 18585936 ՀՀ դրամ և հաշվեգրվող տոկոսներ։ Գումարների բռնագանձումը տարածել վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով 25.03.2019թ. կնքված թիվ G19H-00283 Անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրով գրավադրված և պատասպանող Վարդան Իգիթյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ, քաղաք Երևան, Նոր Նորք, Ջրվեժ, Մայակ թաղամաս, 6 շենք, 14 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, ինչպես նաև Վարդան Իգիթյանին, Տիգրան Մանգասարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի, այդ թվում նաև դրամական միջոցների վրա: Սույն կատարողական թերթի հիման վրա 16.09.2021թ. հարուցված թիվ 08097464 կատարողական վարույթով ձեռնարկված հարկադիր կատարման միջոցների արդյունքում պարզվել է, որ գրավի առարկա հանդիսացող ք.Երևան, Նոր Նորք, Ջրվեժ, Մայակ թաղամաս, 6 շենքի թիվ 14 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը 15.11.2021թ. դրությամբ կազմում է 23.900.000 ՀՀ դրամ: «Գլոբալ կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն հասցեագրված գրությամբ հայտնվել է, որ պարտապան Վարդան Արմենի Իգիթյանի թիվ CV19-H0284 Վարկային պայմանագրով կուտակված պարտավորության ամբողջ մնացորդը 26.11.2021թ. դրությամբ կազմում է 21.220.210 ՀՀ դրամ:
Գրավի առարկա անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվելու 17.925.000 ՀՀ դրամ մերկնարկային արժեքով, որի պայմաններում առաջանում են սնանկության հատկանիշներ:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 060713456

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`