Գույքի անբավարարության հիմքով թիվ 08377050 և 07497869 կատարողական վարույթները կասեցնելու մասին որոշումը
08.12.2021
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի Տավուշի տարածաշրջանի բաժանմունքը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող`Լևոն Եսայանի կողմից ընդունվել է որոշում թիվ 08377050 և 07497869 կատարողական վարույթներով` պետք է Անդրանիկ Սամվելի Առուշանյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 3 362 480 ՀՀ դրամ, «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի 1 180 246 ՀՀ դրամ և բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսի չափով գումար բռնագանձելու պահանջով` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու վերաբերյալ: