Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 06922590,07498117 և 08359257 կատարողական վարույթները կասեցնելու մասին որոշում

22.12.2021

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունք
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մաս

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունքը հայտնում է, որ հարկադիր կատարող` Հայկ Թանգյանի կողմից ընդունվել է որոշում թիվ ՍԴ3/0304/02/20 կատարողական թերթի համաձայն պետք է Մամիկոն Լենդրուշի Դանիելյանից, Լիաննա Արթուրի Գրիգորյանից, Նելլի Գառնիկի Գրիգորյանից և Քրիստինե Վահրամի Յոլչյանից հօգուտ «Ակբա- Բանկ» ԲԲ ընկերության համապարտության կարգով բռնագանձել 779.095 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ:
ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ՍԴ3/0672/02/20 կատարողական թերթի համաձայն պետք է Մամիկոն Լենդրուշի Դանիելյանից, Մոնիկա Նար-Դոսի Հարությունյանից, Մանուկ Արծրունիկի Մանուկյանից և Էդվարդ Հովսեփի Դանիելյանից համապարտության կարգով հօգուտ «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության բռնագանձել 4.993.276 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԵԴ/22333/17/21 կատարողական թերթի համաձայն պետք է Մամիկոն Լենդրուշի Դանիելյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 632.186 և հաշվարկվող տոկոսներ: Կատարողական վարույթներով վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապան Մամիկոն Լենդրուշի Դանիելյանին պատկանող բռնագանձման ենթակա գույք չի հայտնաբերվել, իսկ դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու պարագայում պարզվել է, որ այդ միջոցներն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի վեց հազարապատիկի և ավելի չափով բավարար չեն պահանջատերերի հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար: Ուստի գույքի անբավարարության հիմքով պետք է կասեցնել թիվ0692259, թիվ 07498117 և թիվ 08359257 կատարողական վարույթները 90օրյա ժամկետով:

Հասցե` ք. Սիսիան, Ադամյան 35

Հեռ..` +374 060 713-573

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`