Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 03966009 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

27.12.2021

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
«Սնանկության մասին» ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող Արմենուհի Մելքոնյանի կողմից կայացվել է որոշում թիվ 03966009 կատարողական վարույթը՝ ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.12.2017թ. տրված թիվ ԵԱՆԴ/1922/02/16 կատարողական թերթի համաձայն պետք է Սամվել Սամսոնի Բաղդասարյանից և Էդգար Սամվելի Բաղդասարյանից համապարտության կարգով հօգուտ Բիբլոս բանկ Արմենիա ՓԲԸ-ի բռնագանձել 20.201 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և կատարողական թերթով հաշվարկվող տոկոսներ, ինչպես նաև 193.711 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 10.02.2020թ. տրված թիվ ԵԴ/5983/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է 20.10.2017թ. կայացրած թիվ ԵԱՆԴ/1922/02/16 քաղաքացիական գործով վճռի կատարումն ապահովելու նպատակով բռնագանձում տարածել հիփոթեքի պայմանագրի հիման վրա գրավադրված և Էդգար Սամվելի Բաղդասարյանին, Սամվել Սամսոնի Բաղդասարյանին և Ռոզա Հակոբի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող քաղաք Երևան, Նոր Նորք, 8 զանգված, 29 շենք, բնակարան 20 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, կասեցնելու մասին: Թիվ ԵԴ/5983/02/19 դատական ակտի պահանջը կատարելու նպատակով իրացվել է պարտապաններ ք.Երևան, Նոր Նորք, 8 զանգված, 29 շենք, բնակարան 20 հասցեում գտնվող անշարժ գույքը և բռնագանձված գումարը բաշխվել որպես պարտքի մարում:
24.12.2021թ. Բիբլոս բանկ Արմենիա ՓԲԸ-ն թիվ 07-312 գրությամբ Ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին հայտնել է, որ թիվ ԵԱՆԴ/1922/02/16 կատարողական թերթով պարտապան Սամվել Սամսոնի Բաղդասարյանի և Էդգար Սամվելի Բաղդասարյանի պարտքը նույն օրվա դրությամբ կազմում է 28.867,92 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Ձեռնարկված կատարողական գործողությունների կատարման ընթացքում պարզվել է, որ պարտապանի անվամբ Ծառայությունում առկա են հարուցված բռնագանձման բնույթի այլ կատարողական վարույթներ: Կատարողական վարույթով բռնագանձման վերաբերյալ վճռի կատարման ընթացքում պարտապան Սամվել Սամսոնի Բաղդասարյանի ողջ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու պարագայում պարզվել է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավել չափով բավարար չէ պահանջատիրոջ հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար և պարտապանին պատկանող այլ գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374-60713456

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`