Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 08363490 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

04.01.2022

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 28.1 և «Սնանկության մասին» ՀՀ օրենք, 6-րդ հոդված, 2-րդ մաս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող Արմենուհի Մելքոնյանի կողմից կայացվել է որոշում թիվ 08363490 կատարողական վարույթը՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 25.11.2021թ. տրված թիվ ԵԴ/22157/17/21 կատարողական թերթի համաձայն պետք է Մարիամ Աշոտի Հակոբյանից հօգուտ Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 3.853.391 ՀՀ դրամ և կատարողական թերթով հաշվարկվող տոկոսներ: Բռանգանձումը տարածել Մարիամ Աշոտի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող INFINITI G35 S. 3.5 մակնիշի 10 NZ 022 հաշվառման համարանիշի մեքենայի վրա, իսկ չբավարարելու դեպքում պատասխանող՝ Մարիամ Աշոտի Հակոբյանին պատկանող այլ գույքի և դրամական միջոցների վրա, կասեցնելու մասին:
Ձեռնարկված կատարողական գործողությունների կատարման ընթացքում պարզվել է, որ պահանջատիրոջ կողմից իրացվել է պարտապանին պատկանող և գրավի առարկա հանդիսացող INFINITI G35 S. 3.5 մակնիշի 10 NZ 022 ավտոմեքենան: Կատարողական վարույթով բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապան Մարիամ Աշոտի Հակոբյանի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու պարագայում պարզվել է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավել չափով բավարար չէ պահանջատիրոջ հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 060713456

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`