Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/10-120/15 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
06.04.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող Դավիթ Մելքոնյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/10-120/15 կատարողական վարույթ` Ռաֆայել Հարոյանից, Հայկ Կոջոյանից և Կարեն Վարդանյանից համապարտության կարգով հօգուտ Գոհար Մանուկյանի 5․000․000 ՀՀ դրամ ինչպես նաև 250․000 ՀՀ դրամ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու մասին: