Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/03-5272/13 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

13.07.2016

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժին
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 6-րդ հոդվածի 2-րդ մաս

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժինը հայտնում է, որ բաժնի ավագ հարկադիր կատարող` Վ.Բարսեղյանի կողմից կայացվել է որոշում թիվ 01/03-5272/13 կատարողական վարույթով պատասխանող Գոհար Ավետիսյանից հօգուտ հայցվոր ՙԶարգացման Հայկական Բանկ՚ ԲԲ ընկերության բռնագանձել 11.043,63 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 10.770,59 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես քարտային վարկային գծի մնացորդ, 258,79 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պայմանագրի 1.7 և 1.8 կետերի հիման վրա հաշվեգրված տոկոսներ, 11,37 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պայմանագրի 1.11 կետի հիման վրա հաշվեգրված ժամկետանց քարտային վարկային գծով չվճարված միանվագ տուգանք և տույժ, 2,88 /երկու դոլար ութսունութ ցենտ/ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պայմանագրի 1.12 կետի հիման վրա հաշվեգրված ժամկետանց տոկոսի գծով չվճարված տույժ` պայմանագրային տոկոսների և տույժերի հաշվեգրումը շարունակելով մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 91.900 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Բռնագանձումը տարածել 23.11.2011թ. թիվ 2636-ՔԷ/2011 հիփոթեքի պայմանագրով պատասխանողի ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար ՙԶարգացման Հայկական Բանկ՚ ԲԲ ընկերության օգտին գրավադրված ք. Երևան, Րաֆֆու 49 շենքի թիվ 18 հասցեում գտնվող բնակարանի վրա:

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +374 60 570474

Վեբ կայք` http://www.harkadir.am

Էլ. փոստ`