Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/01-3119/15 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
15.07.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Ք. Նամաթյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01/01-3119/15 կատարողական վարույթ` Դավիթ Մհերի Մուրադյանից հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել` 4.961.365,40 ՀՀ դրամ, որպես վարկի ընդհանուր պարտքի և 103.227,3 ՀՀ դրամ, որպես նախապես մուծված պետական տուրքի գումար:
Ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվարկը 12.04.2014 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել օրական 0.3 տոկոսով, իսկ ժամկետանց տոկոսի նկատմամբ կիրառել օրական 0.5 տոկոս տույժ յուրաքանչյուր ուշացրած օրվա համար մինչև դրա փաստացի մարումը և այդ գումարը ևս բռնագանձել հօգուտ բանկի` բռնագանձումը տարածելով գրավի առարկա հանդիսացող ք. Երևան, Աճեմյան փողոց, 2 փակուղի, թիվ 70 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա։