Գույքի անբավարարության հիմքով թիվ 01414546 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
21.07.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Դավիթ Մելքոնյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01414546 կատարողական վարույթ` Սերոբ Քերոբի Մխիթարյանից հօգուտ Ռիտա Գառնիկի Այվազյանի, որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնաս 2․400․000 ՀՀ դրամ և 22․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև բռնագանձման ենթակա գումարի 5%-ը որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու մասին: