Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 06-01372727/15 կատարողական վարույթով պարտապան Մարինե Քոչարյանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու վերաբերյալ որոշում

22.09.2016

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28 հոդված և ՀՀ քաղ. դատավարության օրենսգրքի 78 հոդված

ՈՐՈՇՈՒՄ
Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին

«11»08.2016թ. ք. Վանաձոր
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարող՝ Հովիկ Պետրոսյանս ուսումնասիրելով 09.09.15թ. հարուցված 06-01372727/15 կատարողական վարույթի նյութերը
ՊԱՐԶԵՑԻ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 27.05.2015թ. տրված թիվ ԼԴ/1316/02/14 կատարողական թերթի համաձայն պետք է Մարինե Սարգսի Քոչարյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 142.921,60 դրամ, որից 100.000 դրամը վարկի գումար, 5.852,10 դրամը տոկոսի գումար, 24.700 դրամ՝ ժամկետանց վարկի գումարի դիմաց հաշվարկված տույժի գումար, 1.445,50 դրամը՝ ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժի գումար, 4.200 դրամը՝ վարկի սպասարկման գումար, 6.724 դրամը՝ հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ժամկետանց վարկի 100.00 դրամ գումարի և ժամկետանց տոկոսագումարի՝ 5.852,10 դրամ գումարի նկատմամբ տույժերի հաշվարկը և բռնագանձումը 04.06.2014թ-ից մինչև դրա փաստացի մարումը շարունակել օրական 0.1 տոկոսի չափով:
Միաժամանակ պահանջատերը 05.08.2015թ-ի թիվ 0005455 գրությամբ հայտնում է, որ պարտապանի պարտքը 05.08.2015թ-ի դրությամբ կազմում է 192.214,50 դրամ:
Բռնագանձումը տարածել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ումը գրավադրված Մարինե Սարգսի Քոչարյանին պատկանող 05.04.2013թ-ի թիվ ՈՎ 093 13 00577 ոսկյա իրերի գրավի գնահատման ակտում նշված ոսկյա իրերի վրա:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28,43 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1 և 35.4 հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
Պարտապան գրավատու Մարինե Սարգսի Քոչարյանին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող ներքոնշյալ գույքերը ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի, աճուրդի էլեկտրոնային համակարգի կիրառմամբ՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի՝ harkadir.achurd.am կամ www.ajurd.am միջոցով։
Որոշման պատճեն ուղարկել կողմերին:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան կամ վերադասության կարգով՝ որոշումը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
հ/h լոտիանվանումը նկարագիրը գնահատման գինը մեկնարկայինգինը գույքի քանակը
1 մատանի1 հատ 583 հարգի, կշիռը 5.0 գրամ 51.000 ՀՀ դրամ






38.250 ՀՀ դրամ






մեկ հատ







2 մատանի1 հատ 583 հարգի, կշիռը 5.6 գրամ 10.200 ՀՀ դրամ






7.650 ՀՀ դրամ






մեկ հատ







3 ականջօղ 1 զույգ 583 հարգի, կշիռը 1.5 գրամ 15.300 ՀՀ դրամ






11.475 ՀՀ դրամ






մեկ զույգ







Հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբ է սահմանվում 30.09.2016թ.
Որոշման պատճեն ուղարկել կողմերին։
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վարչական դատարան կամ վերադասության կարգով որոշումը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները։

Ծ Ա Ն Ո Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Յուրաքանչյուր լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը: Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը:
Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար uահմանված մեկնարկային գնի տաuը տոկոuի չափով: Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը uահմանված ժամկետում չվճարվելու կամ առուվաճառքի պայմանագիրը չuտորագրելու հիմքերով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում:
Հրապարակային սակարկությունների մասին » ՀՀ օրենքի 35.4 հոդվածի 4–րդ և 5–րդ մասերի համաձայն երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո, լոտը / գույքը / չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով։ Պահանջատերը պահանջի դիմաց լոտը իրեն հանձնելու վերաբերյալ գրավոր պահանջը կարող է ներկայացնել ԴԱՀԿ ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը։

Հարկադիր կատարող
արդարադատության ավագ լեյտենանտ Հ. Պետրոսյան

Հասցե` ք.Վանաձոր, Գ.Նժդեհի 16

Հեռ..` +374 60 570 535

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`