Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ 04110235, 09638871, 09638854, 09638881 կատարողական վարույթներով պարտապան Ռոբերտ Կոստանդյանին և մյ. գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

09.06.2023

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` ՀԿԱԾ Լոռու մարզային բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28.1, հոդված

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 16.08.2018թ.-ին տրված թիվ ԼԴ/0638/02/18 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Ռոբերտ Գրիշոյի Կոստնադյանից, հօգուտ «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 3.256 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 07.10.2022թ. տրված թիվ ԼԴ/2016/02/19 կատարողական թերթի համաձայն պետք է Ռոբերտ Կոստանդյանին, Գրիշա Կոստանդյանին, Լուսինե Կոստանդյանին, Գարիկ Կոստանդյանին, համասեփականության իրավունքով պատկանող ՀՀ Լոռու մարզ, գյուղ Եղեգնուտ թիվ 06-036-064-13 կադաստրային ծածկագրով հողամասը և շինությունը վաճառել հրապարակային սակարկությունների միջոցով, և Ռոբերտ Գրիշոյի Կոստանդյանի բաժնեմասի գումարը ուղղել թիվ ԼԴ/0638/02/18 կատարողական թերթի պահանջների կատարմանը:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:

Հասցե` ք.Վանաձոր, Գ.Նժդեհի 16

Հեռ..` +374 060 713 534

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`