Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հարկադիր էլեկտորանյին աճուրդի մասին

05.01.2024

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժին
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի 28, 28.1 և ՀՀ քաղ. դատ. օր.-ի 95 հոդվածի 2 մաս

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 09.03.2023թ. տրված թիվ ԼԴ/2869/02/15 կատարողական թերթի համաձայն պետք է Վանաձոր քաղաքի Տարոն 4, մեք. 35/10 հասցեում գտնվող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառել, ստացված գումարը բաշխելով ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ, իսկ Դավիթ Արարատի Նազլուխանյանի գումարն ուղղել թիվ ԼԴ/0657/02/12 վճռով պարտքի գումարի մարմանը, պարտապանից բռնագանձել նաև 4000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 68000 ՀՀ դրամ, որպես փորձաքննության գումար, 25000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, պարտապանից պետք է բռնագանձել նաև բնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:
Կատարողական գործողությունների կատարման ընթացքում փորձագետի կողմից գնահատվել է վերոնշյալ անշարժ գույքը, այն գնահատվել է 11.300.000 ՀՀ դրամ, Հարկադիր էլեկտրոնային աճուրդի նշանակման դեպքում գույքի մեկնարկային գինը կսահմանվի 8.475.000 ՀՀ դրամ, միաժամանակ, պարտապանի վերաբերյալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնում թիվ ԼԴ/0628/02/15 քաղաքացիական գործի հիման վրա հարուցված կատարողական վարույթով պետք է պարտապանից բռնագանձել 957.918 ՀՀ դրամ, թիվ ԼԴ/1354/02/14 քաղաքացիական գործի հիման վրա հարուցված կատարողական վարույթով պետք է բռնագանձել 197.786 ՀՀ դրամ, 910.359 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ, թիվ ԼԴ/2869/02/15 քաղաքացիական գործի հիման վրա հարուցված կատարողական վարույթով 79.000 ՀՀ դրամ, ինչպես նաև հօգուտ ՀՀ ՃՈ բռնագանձել ընդհանուր 45.000 ՀՀ դրամ:

Հասցե` ք. Վանաձոր Գ. Նժդեհի 16

Հեռ..` ,060-713-535

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`