Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում թիվ 10492138 կատարողական վարույթով հարկադիր կատարողի որոշումը փոփոխելու մասին

09.04.2024

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 28, 28.1 հոդվածներ և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին ՀՀ օրենքի 23 հոդ. 6 մաս

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր առաջին ատյանի իրավասության դատարանի կողմից 10.03.2023թ. տրված թիվ ԵԴ/0823/17/23 կատարողական թերթի համաձայն պետք է Կարեն Սլավիկի Կոստանյանից հօգուտ <Արդշինբանկ> ՓԲԸ-ի բռնագանձել 5.207.576 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ՝ բռնագանձումը տարածել գրավադրված գույքի ՀՀ Լոռու մարզ,ք. Վանաձոր, Տավրոս թաղամաս 2 փողոց 13 հասցեում գտնվող անշարժ գույքի ՝ բնակելի տան վրա:
Պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի հինգ տոկոսը՝ կատարողական գործողությունների կատարման ծախս:
Ավագ հարկադիր կատարող,արդարադատության մայոր Յուրի Սահակյանի կողմից 05.03.2024թ. կայացվել է <Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին> որոշում և հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբ է նշանակվել <<24>> ապրիլի 2024թ.,սակայն որոշման մեջ տեղի է ունեցել վրիպակ՝ որոշման մեջ նշված օրը ոչ աշխատանքային է,հետևաբար պետք է Հարկադիր Էլեկտրոնային աճուրդի սկիզբ սահմանվեր 25.04.2024 թվականը:

Հասցե` ք.Վանաձոր Գ.Նժդեհի 16

Հեռ..` +374 60 713 535

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`