Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Նիկոլա յ Գևորգի Աբաջյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.04.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Նիկոլայ Գևորգի Աբաջյանի սնանկության գործով կառավարիչ` Հայկ Աղասու Կոշեցյան
«Սնանկությանմասին» ՀՀօրենքի 76-րդ հոդված

2019թ. մարտի 12 –ին ժամը 13.30-ին ՀՀ սնանկության դատարանի շենքում` ք. Երևան Օտյան 53/2 հասցեում կայանալու էր Նիկոլայ Գևորգի Աբաջյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդ վաճառք՝ 2 առանձին լոտերով, ընդհանուր մեկնարկային գինը 56.447.165 ՀՀ դրամ, սակայն աճուրդը վաճառքը չկայացավ հայտ չլինելու կապակցությամբ: 2019թ. մայիսի 15–ին ժամը 13.30-ին ՀՀ սնանկության դատարանի շենքում` ք. Երևան Օտյան 53/2 հասցեում կայանալուէՆիկոլայԳևորգիԱբաջյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդ վաճառք՝ 2 առանձին լոտերով, ընդհանուր մեկնարկային գինը 56.447.165 ՀՀ դրամ, նախորդ չկայացած աճուրդի մեկնարկային գնով: Լոտ1. Նիկոլայ Գևորգի Աբաջյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ք. Երևան Արաբկիր համայնք, Ա. Խաչատրյան փող. 16/2 սպասարկման սրահ, իր 0.01265 հա. մակերես հաղամասովՙ 40.679.151 ՀՀ դրամ մեկնարկային գնով: Լոտ 3. Նիկոլայ Գևորգի Աբաջյանին սեփականության իրավունքով պատկանող. ք. Երևան Արաբկիր համայնք Հակոբյան փող. 11 շենք, 26 բն. անշարժ գույք 15.768.014 մեկնարկային գնով: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, բ/ աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Անելիք բանկ» ՓԲԸ «Էրեբունի» /«Տիգրան Մեծ»/ մասնաճյուղ Նիկոլայ Գևորգի Աբաջյան Ա/Ձ Հայկ Կոշեցյանի 11816003743836 սնանկության հատուկ հաշվին, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ք. Երևան Հր. Ներսիսյան 10 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Անշարժ գույքերի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Նիկոլայ Գևորգի Աբաջյանի սնանկության գործով կառավարիչ` Հայկ Կոշեցյանին 091. 35 85 40 հեռախոսահամարով:

Հասցե` ք. Երևան , ԵզնիկԿողբացու 67շ., բն 6

Հեռ..` +374 91 358540