Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վահագն Համլետի Սուքիասյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

02.12.2020

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

27.11.2020թ. Վահագն Համլետի Սուքիասյանի հայտարարված աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:
18.12.2020թ. ժամը 13:00-ին Վահագն Համլետի Սուքիասյանի /գործ թիվ ԵԱԴԴ/0098/04/14/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք.Երևան Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Վահագն Համլետի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը:
Աճուրդի ներկայացվող գույքերի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են.
Լոտ 1. ք.Երևան, Դավթաշեն համայնք, Դավթաշեն 3-րդ թաղամաս 7/10 հասցեում գտնվող 271,6 մետր քառ. հողամասի և 24,8 գծ.մետր պարիսպի /սեփ.վկ.թիվ 26112019-01-0338, հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, գույքը կարող է ծանրաբեռնված լինել հասարակական կարիքների համար հարկադիր, անվճար և մշտական սերվիտուտով/, գինը կազմում է – 4.330.300 ՀՀ դրամ,
Լոտ 3. ք.Երևան, Դավթաշեն համայնք, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 7/1 հասցեում գտնվող 216 մետր քառ. հողամասի և 14,5 գծ.մ պարիսպի, /սեփ. վկ. թիվ 2414625, տրված է 06.11.2007թ., հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, գինը կազմում է – 2.293.500 ՀՀ դրամ,
Լոտ 5. ք.Երևան, Դավթաշեն համայնք, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 7/19 հասցեում գտնվող հողամասի, /սեփ.վկ.թիվ 2416248, տրված է 05.10.2007թ., հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ/, գինը կազմում է – 191.500 ՀՀ դրամ,
Լոտ 6. ք.Երևան, Ալիխանյան եղբայրներ թիվ 7/4 նրբանցք, 17,1 քառ.մ անավարտ տաղավար և 20,0 քառ.մ հողամաս, սեփ.վկ.թիվ 2859478, տրված է 19.12.2011թ., գրանցված է տաղավարի նկատմամբ համասեփականության իրավունք, հողամասի նկատմամբ վարձակալության իրավունք, գինը կազմում է - 3.222.200 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047040 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան //հասցե` ք. Երևան, Օտյան 53/2/:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`