Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/3744/02/20 դատական գործով ծանուցագիր

07.09.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Ջուլիետա Գրիգորյանին
(Արմավիրի մարզ, քաղաք Երևան,
Բաշինջաղյան 1-ին փողոց, 22 շենք, բնակարան 3)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 06.08.2021 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/3744/02/20 դատական գործով, ըստ հայցի Սենիկ Կարլենի Գրիգորյանի, Ազատուհի Ստեփանի Ստեփանյանի ընդդեմ Գայանե Օնիկի Գրիգորյանի, Թևոս Սիլվերի Գրիգորյանի, Էդգար Սիլվերի Գրիգորյանի, Ջուլետա Սիլվերի Գրիգորյանի (երրորդ անձինք՝ Աշոտ Կառլենի Գրիգորյան, Դավիթ Աշոտի Գրիգորյան, Նունե Աշոտի Գրիգորյան, Սեդա Անուշավանի Տատինցյան)՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 07.04.2021 թվականին կայացված վճռի դեմ, Սենիկ Գրիգորյանի և Ազատուհի Ստեփանյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Պատասխանող Ջուլիետա Գրիգորյանին վերաքննիչ բողոքում նշված Արմավիրի մարզ, քաղաք Երևան, Բաշինջաղյան 1-ին փողոց, 22 շենք, բնակարան 3 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.08.2021 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ «Չպահանջված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/3744/02/20 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.08.2021 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0026, Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. 448408-311, www.court.am
ԴԴ7- ________________
____ օգոստոսի 2021թ.
Պատասխանող՝ Ջուլետա Գրիգորյանին
(ք. Երևան, Բաշինջաղյան 1-ին փողոց, 22 շ., բն. 3)

Դատական գործի համարը` ԵԴ/3744/02/20
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Սենիկ Կարլենի Գրիգորյանի, Ազատուհի Ստեփանի Ստեփանյանի ընդդեմ Գայանե Օնիկի Գրիգորյանի, Թևոս Սիլվերի Գրիգորյանի, Էդգար Սիլվերի Գրիգորյանի, Ջուլետա Սիլվերի Գրիգորյանի (երրորդ անձինք՝ Աշոտ Կառլենի Գրիգորյան, Դավիթ Աշոտի Գրիգորյան, Նունե Աշոտի Գրիգորյան, Սեդա Անուշավանի Տատինցյան)՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին (Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 07.04.2021 թվականին կայացված վճռի դեմ):
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք` 06.08.2021 թվականի որոշում):

Առդիր` ուղարկվում են վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը` բաղկացած 4 էջից և հատուկ կարծիքը՝ բաղկացած 3 թերթից:

Ի գիտություն՝ Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Դատական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Դատական իշխանության պաշ¬տոնական՝ www.court.am կայքում («դատական գործեր» բաժին, «տեղեկատվություն դատական գործերի ընթացքի վերաբերյալ» ենթաբաժին):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +374 10-44-84-08/311

Էլ. փոստ`