Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ3/1320/02/21քաղաքացիական գործով պատասխանող Արամ Շահենի Զեյնալյանին ուղղված դատական ծանուցում և փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում:

14.10.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերությունն ընդդեմ Արմեն Յուրիկի Գրիգորյանի և Արամ Շահենի Զեյնալյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։
Դատարանը 2021թ. օգոստոսի 16-ին որոշում է կայացրել «Հայցադիմումը վարույթ ընդունել մասին»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր հաշվառման հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերով ծրարը հետ են վերադարձվել Դատարան և հնարավոր չէ ապահովել Ձեր ծանուցումը, ուստի Ձեր վերաբերյալ դատավարական փաստաթղթերը և դատական ծանուցումն ուղարկվել է նաև Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին:
Դատարանը սույնով տեղեկացնում է հայցադիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի և ժամկետի մասին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:
Նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Գործին մասնակցող անձինք դատավարական բոլոր փաստաթղթերը դատարան ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Օրենսգրքի մեկ այլ՝ 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի՝ 1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը, 2) գործի համարը, 3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, 4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), 5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը, 6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը, 7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը, 8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
3. Պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված, 3) պատասխանողի միջնորդությունները. 4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար. 5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
Նույն հոդվածի հոդվածի 5-րդ մասի համաձայն` Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ: 6-րդ մասի համաձայն` պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
Հոդվածի 7-րդ մասի համաձայն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Գորիս

Հեռ..` +374-284-2-57-82

Էլ. փոստ`