Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հերմինե Մերուժանի Ավդալյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորության կատարման ապահովման համար «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

25.01.2022

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022 թվականի հունվարի 25-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2022 թվականի փետրվարի 10-ին, ժամը 14:00-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 24.06.2021 թվականի թիվ ՍնԴ/3093/04/20 վճռով սնանկ ճանաչված Հերմինե Մերուժանի Ավդալյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Հերմինե Մերուժանի Ավդալյանին սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորության կատարման ապահովման համար «Ակբա Բանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գործարանային փողոց, 1 փակուղի, թիվ 9 հասցեում գտնվող 91.78քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան (դրսի և միջսենյակային դռները՝ փայտե, պատուհանները՝ փայտե, հատակները՝ տախտակ, վնասված տեղերով, պատերը՝ սոսնձաներկված կամ երեսասվաղված, քանդված և վնասված տեղերով, առաստաղները սոսնձաներկված կամ նրբատախտակով երեսպատված, տեղադրությունը, դիրքը՝ անբավարար, տրանսպորտային մատչելիությունը՝ անբավարար, կոմունալ համակարգերը անջատված են), 21.2քմ մակերեսով ավտոտնակի-մառանի (0.121հա ընդհանուր մակերեսով հողամասի) կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով ՝ 1 (մեկ) լոտով:
Լոտ 1 ՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գործարանային փողոց, 1 փակուղի, թիվ 9 հասցեում գտնվող 91.78քմ ընդհանուր մակերեսով բնակելի տուն, 21.2քմ մակերեսով ավտոտնակ-մառան՝ 0.121հա ընդհանուր մակերեսով հողամասով (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 03112017-06-0022, տրված՝ 03.11.2017թ.):
Գույքի մեկնարկային գինն իջեցվում է 10% և կազմում է՝ 4.248.000 (չորս միլիոն երկու հարյուր քառասունութ հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև, աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը (լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 %-ը): Աճուրդին մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով` Արարատ ԲԲԸ-ում բացված հաշվին՝ 1510055302420100: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ՝ ՀՀ Սնանկության դատարան, ք. Երևան Օտյան 53/2 հասցեում: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Լոտն ուսումնասիրել և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչին՝ ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380:
Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Ասլանյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք.Վանաձոր Չերնիշևսկի 3

Հեռ..` +374 91344380

Էլ. փոստ`