Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/23464/02/21քաղաքացիական գործով պատասխանող` Կարեն Անդրուշի Իսրաելյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

10.03.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԴ-9.1-
ԵԴ/23464/02/21
09 մարտի 2022թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Պատասխանող` Կարեն Անդրուշի Իսրաելյանին
/ՀՀ ք. Երևան, Քրիստափորի փ., տուն 146/



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Սարգսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/23464/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Կարեն Անդրուշի Իսրայելյանի, Անդրուշ Վաչագանի Իսրայելյանի, Աննա Արամայիսի Սարգսյանի և Վահե Անդրուշի Իսրաելյանի՝ ընդհանուր սեփականության ներքո գտնվող անշարժ գույքին առանց անհամաչափ վնաս պատճառելու պարտապան Կարեն Իսրայելյանի 1/4 բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորության առկայության դեպքում, ինչպես նաև համատեղ սեփականության մյուս մասնակիցների կողմից բաժինը գնելուց հրաժարվելու դեպքում պարտապանի 1/4 բաժինն առանձնացնելու, իսկ դրա աննպատակահարմարության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը համասեփականատարերի բաժիններին համաչափ բաշխելու և պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Հայցվորի կողմից 04.03.2022թ. դիմում է ներկայացվել դատարան հայցից հրաժարվելու, գործի վարույթը կարճելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Դուք որպես պատասխանող` տեղեկացվում եք դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2022թ. մարտի 21-ին, ժամը 09:50-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցե` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, դահլիճ 12 /:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ռ. ԱՎԱԳՅԱՆ




Հասցե` ք.Երևան Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 28-97-77

Էլ. փոստ`