Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/12197/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

27.04.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Հայցվոր` Ա/Ձ Նաիրա Մովսիսյանին
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մուրացանի փող., տուն 184

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի՝ Ա/Ձ Նաիրա Վարդգեսի Մովսիսյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 23.08.2021թ. թիվ 4155649 ակտը և որպես հետևանք՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 01.10.2021թ. թիվ 69/7 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացնում ենք, որ դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 2-ին, ժամը 12:45-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 1-ին դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, սոցիալական քարտ՝ առկայության դեպքում և այլն):
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ՆԱԶԵԼԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29-31-07

Էլ. փոստ`