Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդով օտարելու մասին։

04.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մաս

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարրի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի դասական աճուրդի:
ԼՈՏ 1 – ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, գ․ Փարաքար, Գ․ Լուսավորչի փողոց 2/1 հասցեում գտնվող՝ բնակավայրերի նպատակային նշանակության հողերից՝ 04-094-0135-0001 կադաստրային ծածկագրով, 0.02357 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, երկհարկանի բնակելի տուն կառուցելու նպատակով: Աճուրդի ծածկագիրն է՝ ՀԱ-09-23:
Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել ընդհանուր՝ 8003373 ՀՀ դրամ: Աճուրդը կայանալու է 2023 թվականի հունիսի 8-ին ժամը 11:00-ին։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2023 թվականի հունիսի 5-ը, ժամը 18:00-ը:
ԼՈՏ 2 - ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, 04-074-0123-0244 կադաստրային ծածկագրով, 0.3465 հա մակերեսով վարելահող՝ գործառնական նշանակության հողամաս, գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով: Աճուրդի ծածկագիրն է՝ ՀԱ-10-23:
Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել ընդհանուր՝ 5000.000 ՀՀ դրամ:
Աճուրդը կայանալու է 2023 թվականի մայիսի 15-ին ժամը 11:30-ին: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2023 թվականի մայիսի 10-ը, ժամը 18:00-ը:
ԼՈՏ 3 – ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող՝
գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության, 04-030-0194-0007 կադաստրային ծածկագրով, 0,1181 հա մակերեսով հողամաս:Աճուրդի ծածկագիրն է՝ ՀԱ-11-23:
Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել 350.000 ՀՀ դրամ:
Աճուրդը կայանալու է 2023 թվականի մայիսի 15-ին ժամը 12:00-ին: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2023 թվականի մայիսի 10-ը, ժամը 18:00-ը:
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ սերվիտուտներ)՝ չկան: Առկա է ճանապարհ: Շրջակա միջավայրերի և պատմամշակութային հուշարձանների պահպանության, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումներ՝ չկան:
Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում, ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար, Նաիրի 42:
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդի նախավճարի չափը կազմում է աճուրդի առարկայի մեկնարկային գնի 50 տոկոսը, քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
Աճուրդում հաղթող կճանաչվի առավելագույն գին առաջարկողը:
Աճուրդի պայմանների մանրամասներին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարան /ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ, քաղաքաշինության և հողաշինության բաժին/: Հեռ.՝ 0231-6-00-42:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`