Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/6622/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրվա վերաբերյալ հրապարակային ծանուցում

11.07.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԼԴ/6622/02/23 N Ե _____________/23
11 հուլիսի 2023թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանող՝ Գագիկ Սուրենի Պետրոսյանին
/ՀՀ, Լոռու մարզ, գ. Սարահարթ, 5 փողոց, 8 տնակ/


ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Յուքոմ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության հայցն ընդդեմ Գագիկ Սուրենի Պետրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Գագիկ Սուրենի Պետրոսյանին հասցեագրված փոստային ծրարները հետ են վերադարձվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ սույնով ծանուցվում եք այն մասին, որ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» 27.06.2023 թվականի որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Միաժամանակ ծանուցվում եք, որ թիվ ԼԴ/6622/02/23 քաղաքացիական գործով պարզեցված վարույթի կարգով և գործի քննության արդյունքներով կայացվող եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2023 թվականի հոկտեմբերի 06-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ 1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:

Դատավորի օգնական Ա. Թունյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254) 2-25-15

Էլ. փոստ`