Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/1781/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

04.09.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Պատասխանող՝ Արայիկ Հայկազի Երգենյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Բերդավան, 16 փ., տ. 5


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1781/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ
ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15 օգոստոսի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

ծանոթանալով ըստ հայցի «Արդշինբանկ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Արայիկ Հայկազի Երգենյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործի նյութերին,
Պ Ա Ր Զ Ե Ց

Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 13.06.2023թ. որոշմամբ: Դատարանը որոշել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով, մերժել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 28.08.2023թ.՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով նույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։
Ուսումնասիրելով Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը վկայակոչելով վճարային քարտի կանոնների 4.13 կետը, խնդրել է պատասխանողից ի թիվս այլնի բռնագանձել «... չվճարված միջնորդավճարներ՝ 16.500 ՀՀ դրամ», մինչդեռ Դատարանին պարզ չէ Ընկերության կողմից Արայիկ Հայկազի Երգենյանին մատուցված ո՞ր ծառայությունների դիմաց, ի՞նչ չափով են հաշվարկված միջնորդավճարները և այդ վճարները՝ ըստ չափերի, վճարային քարտի պայմանների ո՞ր կետով են նախատեսված, այլ կերպ ասած՝ պարզ չէ միջնորդավճարների գծով պարտքի հաշվարկը:
Ողջ վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ՝ վկայակոչված հարցերի մասով Ընկերության կողմից պարզաբանում ստանալու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 300-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Դատական նիստ նշանակել 28.09.2023թ.՝ ժամը 10:45-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:
2. Սույն քաղաքացիական գործով փոփոխել վճռի հրապարակման օրը և գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 04.10.2023թ.՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02 tavush@court.am, court.am


ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2023թ․
Հայցվոր՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ին
Հասցե՝ ք. Երևան, Գ. Լուսավորչի 13

Պատասխանող՝ Արայիկ Հայկազի Երգենյանին
Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Բերդավան, 16 փ., տ. 5

Ուղարկվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Անանյան) կողմից թիվ ՏԴ/1781/02/23 քաղաքացիական գործով կայացված «Եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը փոփոխելու և դատական նիստ նշանակելու մասին» որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 28.09.2023թ.՝ ժամը 10:45-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

Առդիր՝ «1» թերթ:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`