Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/28981/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Արմեն Զիրոյանին
(ք. Երևան, Շիրակի փողոց, շենք 66, բն. 40)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 03.08.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/28981/02/22 դատական գործով, ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արմեն Զիրոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 11.10.2022 թվականին կայացված վճռի դեմ «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Արմեն Զիրոյանին վերաքննիչ բողոքում նշված՝ ք. Երևան, Շիրակի փողոց, շենք 66, բն. 40 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.08.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ «Տեղափոխված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/28981/02/22 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.08.2023 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`