Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/6261/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

05.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Սերգեյ Սարգսյանին
(ք. Երևան, Փափազյան փող., 12շ., 8բն.)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի Դուխիկ Սարգսյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ Վիկտոր Նիկողոսյան և Սերգեյ Սարգսյան՝ 06.10.2022 թվականի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» որոշման՝ 20.07.2022 թվականին կասեցված թիվ 00336970 կատարողական վարույթը վերսկսելու մասի իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստին, որը կկայանա 20.02.2024 թվականի ժամը 12:10-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494807 /271/

Էլ. փոստ`