Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/5662/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am


Միքայել Աշոտի Ադամյանին
ք.Երևան, Նոր Նորք, Ն. Ստեփանյան փողոց, 11 շենք, բնակարան 28

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/5662/02/21 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

Դատավորի օգնական Կ.Հովհաննիսյան


ԵԴ/5662/02/21
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր Վահագն Պավելի Գասպարյանի, դռնբաց դատական նիստում, քննարկելով թիվ ԵԴ/5662/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի Վահագն Պավելի Գասպարյանի ընդդեմ Միքայել Աշոտի Ադամյանի` սեփականության իրավունքով պատկանող գույքը վերադարձնելու, իսկ դրա անհնարինության դեպքում պատճառված վնասի հատուցման պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վահագն Պավելի Գասպարյանը 15.02.2021 թվականին հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Միքայել Աշոտի Ադամյանի՝ սեփականության իրավունքով պատկանող գույքը վերադարձնելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Իսկանդարյան) 23.02.2021 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Վահագն Պավելի Գասպարյանը 26.02.2021 թվականին կրկին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Միքայել Աշոտի Ադամյանի՝ սեփականության իրավունքով պատկանող գույքը վերադարձնելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Իսկանդարյան) 29.12.2021 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Իսկանդարյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/5662/02/21 քաղաքացիական գործը 27.04.2022 թվականին մակագրվել և 29.04.2022 թվականին հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2022 թվականին որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ՝ կողմերին ծանուցելով, որ գործի քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով սկսվում է սկզբից:
Պատասխանող Միքայել Աշոտի Ադամյանը ստացել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.09.2022 թվականի որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Վահագն Պավելի Գասպարյանի կողմից 03.10.2022թ. միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.10.2022 թվականի որոշմամբ հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը ճանաչվել է թույլատրելի։
Թիվ ԵԴ/5662/02/21 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Վահագն Պավելի Գասպարյանի ընդդեմ Միքայել Աշոտի Ադամյանի` սեփականության իրավունքով պատկանող գույքը վերադարձնելու, իսկ դրա անհնարինության դեպքում պատճառված վնասի հատուցման պահանջների մասին, նշանակել դատաքննության` 2023թ նոյեմբերի 21-ին, ժամը 15:30-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ





Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`