Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/22538/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/22538/02/22

Երրորդ անձ «Գրիգորյան Շին» ՍՊԸ-ին
ք.Երևան, Դավիթ Մալյան փողոց, 4/1 շենք, բն. 30

Երրորդ անձ Լևոն Օհանյանին
ք․ Երևան, Իսրայելյան 39

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/22538/02/22 քաղաքացիական գործով որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:

Դատավորի օգնական Կ.Հովհաննիսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.09.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ հայցվոր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էլյա Բղդոյանի, դռնբաց դատական նիստում, քննարկելով թիվ ԵԴ/22538/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընդդեմ ՀՀ կառավարության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք «Գրիգորյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Լևոն Օհանյանի` ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լ. Օհանյանի 06.08.2021թ. թիվ ՍՑ-ԼՕ-2021/193 որոշումը վերացնելու և որպես հետևանք «Գրիգորյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էլյա Բղդոյանը 04.05.2022թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լ. Օհանյանի, երրորդ անձ «Գրիգորյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լ. Օհանյանի 06.08.2021թ. թիվ ՍՑ-ԼՕ-2021/193 որոշումը վերացնելու և որպես հետևանք «Գրիգորյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելուն պարտավորեցնելու պահանջների մասին, որը 10.05.2022թ. մակագրվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.05.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հայցվոր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էլյա Բղդոյանը 31.10.2022թ. հրավիրված նախնական դատական նիստում միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը սույն քաղաքացիական գործով որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.12.2022թ. որոշմամբ թիվ ԵԴ/22538/02/22 քաղաքացիական գործով ՀՀ ֆինանսների նախարարությանը ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
ՀՀ ֆինանսների նախարարությանը 26.10.2022 թվականին Դատարան ներկայացված միջնորդությամբ Դատարանին խնդրել է ՀՀ ֆինանսների նախարարությանը հանել երրորդ անձանց կազմից և ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լ. Օհանյանին փոխարինել պատշաճ պատասխանողով՝ ՀՀ կառավարությունով:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 31.10.2022թ. որոշմամբ թիվ ԵԴ/22538/02/22 քաղաքացիական գործով ՀՀ ֆինանսների նախարարությանը հանվել է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց կազմից, իսկ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լ. Օհանյանը փոխարինվել է պատշաճ պատասխանողով՝ ՀՀ կառավարությունով:
Պատասխանող Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ժորա Բերնեցյանի կողմից 01.12.2022 թվականին դատարան է ներկայացվել միջնորդություն՝ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.12.2022թ. որոշմամբ Լևոն Օհանյանը թիվ ԵԴ/22538/02/22 քաղաքացիական գործով ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
Թիվ ԵԴ/22538/02/22 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընդդեմ ՀՀ կառավարության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք «Գրիգորյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Լևոն Օհանյանի` ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լ. Օհանյանի 06.08.2021թ. թիվ ՍՑ-ԼՕ-2021/193 որոշումը վերացնելու և որպես հետևանք «Գրիգորյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելուն պարտավորեցնելու պահանջների մասին, նշանակել դատաքննության` 2023թ հոկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`