Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ2/9295/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

09.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պատասխանող՝ Անի Մանուկյանին
(հասցե՝ Կոտայքի մարզ, գ. Զովունի, 9-րդ փող., 95 շ., 1 բն.)

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան)՝ 06.07.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/9295/02/23 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ընդդեմ Անի Մանուկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունվել է վարույթ, որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2023 թվականի հոկտեմբերի 06-ին: Դատարանի 11.09.2023թ. որոշմամբ դատական ակտի հրապարակման օրը տեղափոխվել է և նշանակվել 2023 թվականի նոյեմբերի 06-ին:

Հասցե` Ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (37410) 51-18-13

Էլ. փոստ`