Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ՝ ԹԻՎ Վ/Դ-036 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 59-ՐԴ ՀՈԴՎԱԾ


ՈՐՈՇՈՒՄ No __________
ԹԻՎ Վ/Դ-036 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով Արման Նավասարդյանի դիմումը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի հունվարի 27-ին հարուցվել է թիվ Վ/Դ-036 վարչական վարույթ` «ՍՈՒՐԲ ԹԵՐԵԶԱՅԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն)՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ, 84-րդ, 110-րդ, 112-րդ, 130-րդ, 192-րդ 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով, հարուցված վարչական վարույթի շրջանակներում մասնագետների կողմից 2023 թվականի փետրվարի 15-ին զննում իրականացնելու նպատակով այցելություն է կատարվել ք. Երևան, Մաշտոցի 54 Ա հասցեում գտնվող «ՍՈՒՐԲ ԹԵՐԵԶԱՅԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՍՊԸ-ը, որի արդյունքում պարզվել է, որ համալսարանը տևական ժամանակ է չի գործում։ Հարուցված վարչական վարույթի ընթացքում փոստային առաքմամբ ծանուցումներ են ուղարկվել Ընկերության ք. Երևան, Մաշտոցի 54 Ա և համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանի բնակության՝ ք. Երևան, Շենգավիթ 10 փ. 4 նրբ. տ. 23 հասցեներով, սակայն նամակները հետադարձ ծանուցագրերի հետ միասին վերադարձվել են։
2023 թվականի փետրվարի 22-ին Ընկերության ք. Երևան, Մաշտոցի 54 Ա հասցե այցելության ժամանակ ստացվել է տեղեկատվություն, որ համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը սույն թվականի փետրվարի 5-ին մահացել է։
Վարչական վարույթի ընթացքում ձեռք է բերվել մահվան վկայականի (մահվան մասին պետական վկայականի գրանցման համար 888/2874/2023) պատճենը։
Ուսումնասիրվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալները, համաձայն որի Ընկերության միակ մասնակից է հանդիսանում «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԱԿ-ն (գրանցման հ/հ 269.080.00022)։
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար։
Ելնելով վերոգրյալից վարչական մարմինը գտնում է, որ հարուցված վարչական վարույթը ենթակա է կարճման՝ իրավիճակի փոփոխման հիմքով։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը»:
Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը և 3-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը․

ՈՐՈՇԵՑԻ

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված թիվ Վ/Դ-036 վարչական վարույթը կարճել՝ իրավիճակի փոփոխման հիմքով։
2. Սույն որոշումը ծանուցել դիմումատու Արման Նավասարդյանին, էլ. հացե՝ (doctornavasardyan@gmail.com)
հասցե՝ ք. Երևան,

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ



Ս ույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից
Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
Սույն վարչական ակտն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:

Հասցե` ք. Երևան, Արմենակյան 129

Հեռ..` 010-65-03-05

Էլ. փոստ`