Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՎԱԳ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՄԻՔԱԵԼՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզ Արաքսի համայնքապետարան
վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարը քննության առնելով վարչական գործը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող 04–085–0238–0001 և 04-085-0238-0002 կադաստրային ծածկագրերով, 12 հա և 2․15 հա հողամասերը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանկությունը՝ վարելահող, ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու վերաբերյալ, այն է՝ իրականացվում է ձկնաբուծություն, պարզեց հետևյալը.
Ավագ Մարտիրոսի Միքաելյանը /հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ․ Արաքս, Իսակովի փ․, 27տ․/ թույլ է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով խախտումներ, այն է՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Վերը նշվածի կապակցությամբ Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից հարուցվել է վարչական վարույթ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով սահմանված պահանջների խախտման փաստով:

Ավագ Մարտիրոսի Միքաելյանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածի համաձայն, պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին /հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից 2023 թվականի հուլիսի 24-ին տրված LO110483225AM ստացականը և 2023 թվականի օգոստոսի 3-ին առաքանին հանձնված լինելու վերաբերյալ էլեկտրոնային ապացույց/։

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 9–ի N 4-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից 2023 թվականի հուլիսի 3-ին կազմված արձանագրությունը։
Արաքս համայնքի ղեկավարի 2023 թվականի հուլիսի 21-ի Ավագ Մարտիրոսի Միքաելյանին ուղղված Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը և այն ստացած լինելու փաստը հավաստող ապացույց։ /հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից 2023 թվականի հուլիսի 24–ին տրված ստացականը/։
ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի 2023 թվականի օգոստոսի 17–ի զեկուցագիրը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Ավագ Մարտիրոսի Միքաելյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող 04–085–0238–0001 և 04-085-0238-0002 կադաստրային ծածկագրերով, 12 հա և 2․15 հա հողամասերը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանկությունը՝ վարելահող, օգտագործվում է ոչ նպատակային նշանակությամբ, այն է՝ իրականացվում է ձկնաբուծություն։
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի հուլիսի 21–ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, Արաքսի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում, Ավագ Մարտիրոսի Միքաելյանը, լինելով պատշաճ ծանուցված, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը։
Արդյունքում Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից զեկուցագիր է ներկայացվել Արաքս համայնքի ղեկավարին և առաջարկվել՝ իրավախախտող Ավագ Մարտիրոսի Միքաելյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի վերը նշված դրույթների խախտման չափերով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ և 5–րդ կետերի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։ Օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները։
Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 8–րդ հոդվածի 1–ին մասի, 9–րդ հոդվածի 1–ին և 2–րդ մասերի պահանջների՝ հողամասի թույլատրված օգտագործումը հողամասի օգտագործումն է դրա նպատակային և գործառնական նշանակությամբ, ներառյալ` սահմանված իրավունքները և սահմանափակումները: Հողամասի թույլատրված օգտագործումը սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի օգտագործման սխեմաների, հողաշինարարական այլ փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա: Գյուղատնտեսական նշանակության հողեր են համարվում գյուղատնտեսական կարիքների համար առանձնացված և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, խոտհնձի, անասունների արածեցման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար նախատեսված հողատեսքերը: Գյուղատնտեսական նշանակության հողերը, ըստ հողատեսքերի, բաժանվում են` վարելահողերի, բազմամյա տնկարկների, խոտհարքների, արոտավայրերի, այլ հողատեսքերի: Նույն օրենքի 43–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Տվյալ պարագայում Ավագ Մարտիրոսի Միքաելյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող 04–085–0238–0001 և 04-085-0238-0002 կադաստրային ծածկագրերով, 12հա և 2․15 հա հողամասերը, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանկությունը՝ վարելահող, ոչ նպատակային նշանակությամբ է օգտագործվում, այն է՝ իրականացվում է ձկնաբուծություն։
Արդյունքում տեղի է ունեցել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով խախտումներ, այն է՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով,
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 26-րդ կետով, 43–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ և 5–րդ կետերով, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 8-րդ և 9–րդ հոդվածներով, 43–րդ հոդվածի 2–րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից ներկայացված զեկուցագիրը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Իրավախախտող Ավագ Մարտիրոսի Միքաելյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք` ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող 04–085–0238–0001 կադաստրային ծածկագրով հողամասը ոչ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Իրավախախտող Ավագ Մարտիրոսի Միքաելյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք` ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-085-0238-0002 կադաստրային ծածկագրով հողամասը ոչ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարողի կողմից- իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900325165232 հաշվեհամարին, ստացող՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնք:
4. Իրավախախտող Ավագ Մարտիրոսի Միքաելյանին տալ պարտադիր ցուցում` երկամսյա ժամկետում հողամասերը բերել նախնական տեսքին և համապատասխանեցնել նպատակային և գործառնական նշանակությանը։
5. Զգուշացնել իրավախախտող Ավագ Մարտիրոսի Միքաելյանին, որ սույն որոշման պահանջերը չկատարելու դեպքում Արմավիրի մարզի նախկին Ջրառատ համայնքի և Ավագ Մարտիրոսի Միքաելյանի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագրերը ենթակա են լուծման։
6. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ, 73–րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ՀԿԱԾ-ի միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից՝ Համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Հասցե` Արմավիրի մարզ Արաքս համայնք գ. Գայ,Ա. Խաչատրյան 1

Հեռ..` 37494533343

Էլ. փոստ`