Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԿԴ/0365/02/17

16.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր. Ներսիսյան 10, հեռ.` (010)-20-97-01 court.am
Գործ ԵԿԴ/0365/02/17
<<13>> հոկտեմբերի 2023թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Հայցվոր, հակընդդեմ պատասխանողի
ներկայացուցիչ՝ Լուսնթագ Բադալյանին
/ք.Երևան, Ավան-Առինջ, 1-ին թաղամաս 3/3 շենք, բնակարան 30/

Պատասխանող, հակընդդեմ հայցվոր
Մարինա Աֆրիկյանի ներկայացուցիչ՝ Էդգար Բադեմյանին
/ք.Երևան, Ա.Մանուկյան փողոց, 15ա շենք, 2-րդ հարկ, 2/2 սենյակ/

Երրորդ անձ՝ ՀՀ նոտարական պալատին
/ք.Երևան, Զաքիան փողոց, 3 շենք/

Երրորդ անձ՝ Իննա Շահնազարյանին
/ք.Երևան, Բաղրամյան պողոտա, 1-ին փակ., 14/163/

Երրորդ անձ՝ Մարիետտա Շամցյանին
/ք.Երևան, Պուշկինի փողոց, 60 շենք, 67-68 բնակարան/

Երրորդ անձ՝ ՀՀ կադաստրի կոմիտեին
/ք.Երևան, Արշակունյաց պողոտա 7/

Տեղեկացվում է, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/0365/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի Ելենա Աֆրիկյանի ընդդեմ Մարինա Աֆրիկյանի, ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ՝ Մարիետտա Շամցյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք` ՀՀ Նոտարական պալատի, Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Իննա Շահնազարյանի, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` ՀՀ Նոտարական պալատի կողմից 03.08.2015 թ. հաստատված և թիվ 3152 սեղանամատյանում գրանցված էվրիկ Աֆրիկյանի կտակը մասնակի անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք՝ Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Իննա Շահնազարյանի կողմից 25.01.2017 թ. Մարինա Աֆրիկյանին տրված ըստ կտակի ժառանգության թիվ 372 վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու, նույն նոտարի կողմից 02.02.2017 թ., Մարինա Աֆրիկյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 530 լրացուցիչ վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու, կես մասով՝ 1/4-ով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից Երևան քաղաքի Պուշկինի փող. 60-րդ շենքի թիվ 67-68 հասցեի բնակարանի նկատմամբ ընդհանուր µաÅݳÛÇÝ սեփականության իրավունքով, ըստ կտակի, ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա 31.01.2017թ. գրանցված Մարինա Էվրիկի Աֆրիկյանի և Մարիետտա Գուրգենի Շամցյանի անվամբ հավասար բաժնեմասերով տրված, Մարինա Էվրիկի Աֆիկյանին պատկանող բաժնեմասը անվավեր ճանաչելու, Էվրիկ Գեղամի Աֆրիկյանի ժառանգական գույքի պարտադիր բաժնի ժառանգ՝ Ելենա Էվրիկի Աֆրիկյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Մարինա Աֆրիկյանի ընդդեմ Ելենա Աֆրիկյանի՝ որպես անարժան ժառանգ Ելենա Աֆրիկյանին Էվրիկ Աֆրիկյանի ժառանգության պարտադիր բաժնից մեկուսացնելու պահանջի մասին, դատական նիստը նշանակվել է 22.02.2024թ., ժամը 16:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (Արաբկիր նստավայր` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն՝ հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու մասին որոշումը, գործին մասնակցող անձ ներգրավելու որոշումը կամ դատական ծանուցագիրն ստանալու օրվանից, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով և 99-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործին մասնակցող անձը հերթական դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցվում է դատական իշխանության պաշտոնական կայքում համապատասխան տեղեկությունները տեղադրելու միջոցով: Գործին մասնակցող անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ` գործով դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ դատական իշխանության պաշտոնական կայքից տեղեկություններ ստանալու համար: Նա պարտավոր է գործը քննող դատարանին անհապաղ գրավոր տեղեկացնել դատական իշխանության պաշտոնական կայքից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման դեպքում դատարանը ծանուցումն իրականացնում է սույն օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսված այլ եղանակներով:
Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող և փաստաբան-ներկայացուցիչ չունեցող ֆիզիկական անձի, ինչպես նաև ազատազրկման վայրում, զորամասում, կարգապահական գումարտակում գտնվող կամ բուժական հիմնարկում ստացիոնար բուժում ստացող գործին մասնակցող անձանց նկատմամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ. ԴԱՎԻԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010) 20-97-01

Էլ. փոստ`