Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ/2532/02/23 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

17.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2, հեո.(0285) 5-29-03, syundiq@court.am

Պատասխանող՝ Յուրիկ Արմենի Մկրտչյանին
ՀՀ, Սյունիքի մարզ, հ․Տաթև, Շինուհայր, 10փ․, շ․3, բն․8

Թիվ ՍԴ/2532/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Արմեն Անուշավանի Մկրտչյանի, Մարիետա Արտավազդի Մկրտչյանի, Գոհարիկ Արմենի Մկրտչյանի, Գրենյա Արմենի Մկրտչյանի, Յուրիկ Արմենի Մկրտչյանի, Գոռ Արմենի Մկրտչյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին մասին նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը՝ 10։45-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /հասցեն` ք. Կապան, Մ․ Ստեփանյան 3/2/:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ /ապահովել ներկայացուցչի մասնակցությունը/ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ պարզաբանվում է, որ մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձի կողմից հայցի դեմ չառարկելու կամ հակընդդեմ հայց չներկայացվելու դեպքում գործը կարող է քննվել պարզեցված վարույթի կարգով (ՀՀ քաղ․ դատ․ օր․-ի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ)։

Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ․ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`