Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ Թիվ ԵԴ/3017/02/23 քաղաքացիական գործով Պատասխանող՝ Իրինա Եվգենիի Սլկունի Հասցե՝ ք.Երևան, Վարդանանց փող., 26/1 շ բն 3

17.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6 մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ԵԴ/3017/02/23 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ Իրինա Եվգենիի Սլկունի
Հասցե՝ ք.Երևան, Վարդանանց փող., 26/1 շ բն 3



ԵԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/3017/02/23 քաղաքացիական գործը։
Ժիրայր Աշխարհաբեկի Ռուբենյանի կողմից հայցադիմում է ներկայացվել Դատարան ընդդեմ Արտյոմ Խաչիկի Հովսեփյանի, Համլետ Երջանիկի Շահբեկյանի, Էլմիրա Վարդանի Շախբեկյանի, Անահիդա Գուրգենի Սլկունիի, Իրինա Եվգենիի Սլկունիի, Վարդ Սուրենի Սիմոնյանի, Արմեն Ռոբերտի Ալեքսանյանի, Տաթևիկ Գրիշայի Ալեքսանյանի, Ռուզաննա Սիրեկանի Առաքելյանի, Նեկտար Խաչատուրի Գալստյանի, Սիմոն Արդինի Գոլանճեանի, Արմեն Խորենի Խոջայանի, Սպարտակ Հովհաննիսյանի, Լաուրա Եղիշի Մկրտչյանի, Հենրիխ Սարգսի Ղարիբյանի, Նարեկ Գագիկի Գասպարյանի, Դավիթ Գագիկի Գասպարյանի, Գոհար Գառնիկի Մոսինյանի, Տաթևիկ Գառնիկի Մոսինյանի, Տոնիա Ներսեսի Մոսինյանի, Ալյոշա Շավարշի Անտոնյանի, Անուշ Հակոբի Արզումանյանի, Հայկ Ալվարոյի Անտոնյանի, Վաղինակ Վլադիմիրի Հարությունյանի, Ամալյա Հայկազի Ավագյանի, Լիլիթ Հրանտի Մխիթարյանի, Վարսենիկ Վահանի Էվոյանի, Ջուլիետա Արտավազդի Հովհաննիսյանի, Նեկտար Շոթայի Մխիթարյանի, Ֆելիքս Շոթայի Մխիթարյանի, Ահարոն Շոթայի Մխիթարյանի, Արաքսյա Անդրանիկի Մխիթարյանի, Լաուրա Մամիկոնի Հակոբյանի, Ալլա Ռոբերտի Արիստակեսյանի, Յուղաբերա Սահակի Գրիգորյանի, Աննա Լևոնի Չալաբյանի, Լուսինե Լյովայի Չալաբյանի, Բագրատ Լևոնի Չալաբյանի, Լենա Խաչատուրի Սահակյանի, Ստեփան Ռաֆիկի Հայկազունու, Նունե Սողոմոնյանի, Արթուր Հայկազունու, Մարինե Աբրահամի Աբրահամյանի, Գևորգ Գագիկի Ղազարյանի, «Հ և Հ կոնդոմինիում» համատիրության՝ ձեռքբերման վաղեմության հիմքով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Սույն ծանուցագրով տեղեկացնում ենք, որ թիվ ԵԴ/3017/02/23 քաղաքացիական գործով Դուք, որպես պատասխանող, հրավիրվում (կանչվում) եք մասնակցելու վերոհիշյալ քաղաքացիական գործով ¬2023 թ. նոյեմբերի 16-ին ժամը 14։45-ին նշանակված նախնական դատական նիստին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10), թիվ 7 դատական նիստերի դահլիճում:
Տեղեկացնում ենք, որ դատարան չներկայանալու դեպքում պարտավոր եք չներկայանալու պատճառների մասին նախապես հայտնել դատարանին:
Տեղեկացնում ենք նաև, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին չներկայանալը կարող է հանգեցնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հետևանքների, օրինակ, հայցն առանց քննության թողնելուն:
Դատավարական փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10 հասցեով:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Դատավորի օգնական Ն. Գևորգյան

Հասցե` ք. Երևան Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 209776

Էլ. փոստ`