Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/1646/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

19.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Սկզբնական հայցով պատասխանողներ՝ Արայիկ Արազի Զուրաբյանի և
Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ՝
Ալլա Զուրաբյանին
Հասցե՝ Կոտայքի մարզ, Արզնի Առողջարանային փ., տ. 9


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1646/02/23

ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11 հոկտեմբերի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Դիանա Վարդանի Զավրադյանի ընդդեմ Արայիկ Արազի Զուրաբյանի, Արազ Լևոնի Զուրաբյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Արազ Լևոնի Զուրաբյանի ընդդեմ Դիանա Վարդանի Զավրադյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ թիվ ՏԴ/1646/02/23 գործով սկզբնական հայցվոր և հակընդդեմ պատասխանող Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքներն Արազ Արայիկի Զուրաբյանի նկատմամբ սահմանափակելու պահանջի մասին քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը 26.05.2023թ. որոշմամբ Դիանա Զավրադյանի ներկայացուցչի ներկայացրած հայցադիմումը՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին, ընդունել է վարույթ, հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին մերժել է և սեփական նախաձեռնությամբ կիրառել է հայցի ապահովման միջոց՝ պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանին պարտավորեցրել է 10.07.2020թ. ծնված Արազ Արայիկի Զուրաբյանին հանձնել մորը՝ Դիանա Վարդանի Զավրադյանին` բնակվող քաղաք Իջևան, Անկախության 16/31 հասցեում, մինչև սույն գործով վերջնական դատական ակտով հարցի լուծումը:
02.06.2023թ. և 06.06.2023թ. դատարանում ստացվել են պատասխանողների ներկայացուցչի միջնորդությունները՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին:
15.06.2023թ. կայացած դատական նիստին պատասխանողների ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանող Արայիկ Զուրաբյանի անունից ներկայացրած միջնորդությունից և քննարկվել է միայն Արազ Զուրաբյանի անունից ներկայացված` հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը: Նույն դատական նիստի ընթացքում Արազ Զուրաբյանի ներկայացուցիչը ներկայացրել է բացարկ հայտնելու միջնորդություն, դատական նիստ է հրավիրվել 20.06.2023թ.:
Դատարանի 20.06.2023թ. որոշմամբ մերժվել է պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած՝ բացարկ հայտնելու միջնորդությունը:
Դատարանի 28.06.2023թ. որոշմամբ Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, մերժվել է:
21.06.2023թ. Դատարանին է հանձնվել պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումը, որով հակընդդեմ հայցով հայցվորը խնդրել է սահմանափակել Արազ Արայիկի Զուրաբյանի (ծնված՝ 10.07.2020թ.) նկատմամբ պատասխանող Դիանա Վարդանի Զավրադյանի ծնողական իրավունքները:
Դատարանի 30.06.2023թ. որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ հակընդդեմ հայցով հայցվոր Արազ Լևոնի Զուրաբյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, մերժվել է: Նշված որոշման դեմ Արազ Լևոնի Զուրաբյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.09.2023թ. որոշմամբ մերժվել է և Դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:
01.08.2023թ. Դատարանին է հանձնվել պատասխանող Արազ Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ սույն քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին:
22.08.2023թ. դատարանում ստացվել է սկզբնական հայցով պատասխանողների ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի բացարկ հայտնելու միջնորդությունը:
24.08.2023թ. կայացած դատական նիստին Դատարանը մերժել է ինչպես բացարկի միջնորդությունը, այնպես էլ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը:
26.09.2023թ. դատարանում ստացվել է հակընդդեմ հայցով հայցվոր Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ:
Դատարանի 27.09.2023թ. որոշմամբ հայցի ապահովում կիրառելու միջնորդությունը մերժվել է:
Հակընդդեմ հայցով պատասխանողը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում և կարգով հակընդդեմ հայցադիմումի պատասխան կամ որևէ դիրքորոշում չի ներկայացրել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ հայցվորը հայցադիմումի հետ միջնորդություն է ներկայացրել հայցի կամ ապացույցների ապահովման պահանջով, և դատարանը բավարարել է այդ միջնորդությունը, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկվում են պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց հայցի կամ ապացույցների ապահովման մասին դատարանի որոշումը կատարելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու (...) օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է նշանակել նախնական դատական նիստ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Նախնական դատական նիստ նշանակել 07.11.2023թ.՝ ժամը 15:00-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ


ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
4101, ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, հեռ.(0266) 2-22-02 tavush@court.am, court.am


ԴԴԱ-15/Ե_______________
« ___ » _______________ 2023թ․
Սկզբնական հայցով հայցվոր Դիանա Վարդանի Զավրադյանի ներկայացուցիչ՝
Սուրեն Գասպարյանին
Հասցե՝ ք. Իջևան, Վասիլյան 2/2

Սկզբնական հայցով պատասխանողներ՝ Արայիկ Արազի Զուրաբյանի և
Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ՝
Ալլա Զուրաբյանին
Հասցե՝ Կոտայքի մարզ, Արզնի Առողջարանային փ., տ. 9

Իրավասու մարմիններ՝
Տավուշի մարզի Իջևան համայնքի
խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին
Հասցե՝ ք. Իջևան Երևանյան փ., 6 շ.

Արզնի համայնքի խնամակալության և
հոգաբարձության հանձնաժողովին
Հասցե՝ Կոտայքի մարզ, Արզնի, 5փ., 1-ին նրբ., 6 շ.

Ուղարկվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Անանյան) կողմից թիվ ՏԴ/1646/02/23 քաղաքացիական գործով կայացված «Նախնական դատական նիստ նշանակելու մասին» որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով նախնական դատական նիստ է նշանակվել 07.11.2023թ.՝ ժամը 15:00-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում (հասցե՝ ք. Նոյեմբերյան, Կամոյի 2, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
 Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
 Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

Առդիր՝ «1» թերթ:

Դատավորի օգնական՝ Հ. Բաբաջանյան

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`