Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/1828/04/21 սնանկության գործով դատական ծանուցագիր

20.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարությն օրենսգիրք, 95-րդ հոդված





ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0065, ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2, հեռ. /010/ 74-28-90, snank@court.am
ԴԴԱ-6
ՍնԴ/1828/04/21
19.10.2023թ.
Դիմող՝ Պաուլ Կոնրադ
/ք.Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ. 25/6,բն 1/

Արփինե Մանուկյան
/ք.Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ., 25/6շ., բն. 12/

«Սյունիք Ֆուդ» ՓԲԸ-ի տնօրեն՝ Սարմեն Սամվելի Սարգսյան
/ք. Երևան, Աբովյան 34ա, բն. 13/

Պարտապան՝ «Սյունիք Ֆուդ» ՓԲԸ
/հասցե՝ ք. Երևան, Աբովյան 34 ա, բն. 13/

«Սյունիք Ֆուդ» ՓԲԸ-ի սնանկության գործով
կառավարիչ՝ Մակար Եղիազարյան
/ք.Երևան, Ադոնցի 6/1, 303/

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի /դատավոր՝ Ա. Բաբայան/ վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/1828/04/21 սնանկության գործն ըստ դիմումի Պաուլ Կոնրադի ընդդեմ «Սյունիք Ֆուդ» ՓԲԸ-ի՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին:
15.09.2023թ. Արփինե Մանուկյանի կողմից ներկայացվել է պահանջ՝ պարտատերերի ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ:
09.10.2023թ. «Սյունիք Ֆուդ» ՓԲԸ-ի տնօրեն՝ Սարմեն Սամվելի Սարգսյանի կողից նեկայացվել է առարկություն՝ Արփինե Մանուկյանի կողմից ներկայացված պահանջի վերաբերյալ:
18.10.2023թ. Արփինե Մանուկյանի կողմից ներկայացվել է դիրքորոշում՝ «Սյունիք Ֆուդ» ՓԲԸ-ի տնօրենի ներկայացրած առարկության վերաբերյալ:
Վերը նշված առարկությունը քննարկելու համար հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023թ. նոյեմբերի 7-ին, ժամը 16:30-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի վարչական շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2շ., դատական նիստերի թիվ 5 դահլիճ/:
Խնդրվում է նշված օրը և ժամին ապահովել Ձեր մասնակցությունը: Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում:
Ծանոթություն. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործիքննությանհամար: (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 147):

Դատավորի օգնական` Հասմիկ Գևորգյան

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010-74-28-90

Էլ. փոստ`