Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/11391/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/11391/02/23
12.10.2023թ.

Դավիթ Կարենի Սոխակյանին
/ՀՀ, ք. Երևան, Լենինգրադյան փողոց, 23/12 շենք, 1 բնակարան/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ թիվ ԵԴ/11391/02/23 քաղաքացիական գործով պարզեցված վարույթը դադարեցնելու և գործի քննության ընդհանուր հայցային կարգով իրականացնելու մասին դատարանի 12.10.2023թ. որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՑԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.10.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Դավիթ Կարենի Սոխակյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Յունիբանկ» ԲԲԸ-ն 23.03.2023 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Դավիթ Կարենի Սոխակյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ա. Հովհաննիսյան) 06.04.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
«Յունիբանկ» ԲԲԸ-ն 05.06.2023 թվականին կրկին է հայցադիմումը ներկայացրել դատարան:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 12.06.2023 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով, որով վճռի հրապարակման օր է նշանակվել 12.10.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 12.06.2023 թվականի որոշմամբ մերժվել է հայցվոր «Յունիբանկ» ԲԲԸ-ի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
Պատասխանող Դավիթ Կարենի Սոխակյանի կողմից հայցադիմումի պատասխան կամ հակընդդեմ հայց չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն՝ եթե սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրաբացիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին և սույն օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:
Նույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝
1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.
2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց.
3) դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը.
4) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.
5) ներկայացվել է խմբային հայց.
6) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:
Նույն օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Ուսումնասիրելով քաղաքացիական գործը՝ դատարանն արձանագրում է, որ պահանջվող գումարի և հայցադիմումին կից ներկայացված վարկառուի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի միջև առկա է անհամապատասխանություն, ուստի դատարանը գտնում է, որ գործի լրիվ և բազմակողմանի քննության համար անհրաժեշտ է պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ, ուստի հանգում է եզրակացության առ այն, որ առկա են պարզեցված վարույթը դադարեցնելու հիմքերը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել ընդհանուր հայցային կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին որոշման մեջ դատարանը նշում է կատարում եզրաբացիչ դատական ակտով լրացուցիչ պետական տուրք գանձելու հնարավորության վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող, այդ թվում՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի կողմից ներկայացվող հայցադիմումի համար՝ դրամական պահանջներով պետական տուրքը կազմում է` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկի և ոչ ավելի բազային տուրքի 25000-ապատիկից։
Նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ գործերը պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա լինելու կամ քննվելու դեպքում հայցադիմումի համար՝ դրամական պահանջներով պետական տուրքը կազմում է` հայցագնի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 1.5-ապատիկից։
Դատարանի 12.06.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել գործը քննել պարզեցված վարույթի կարգով։ Հայցվորը հայցը դատարան ներկայացնելիս վճարել է գործը պարզեցված վարույթի կարգով քննության համար օրենքով պահանջվող գումարը` հայցագնի 2 տոկոսի չափով:
Դատարանը հարկ է համարում նշել, որ պարզեցված վարույթը դադարեցնելու պարագայում ներկայացված դրամական պահանջի համար պետական տուրք կազմելու է հայցագնի 3 տոկոսը, ուստի լրացուցիչ պետական տուրք գանձելու անհրաժեշտությանը դատարանը կանդրադառնա եզրաբացիչ դատական ակտով։
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ, 306-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/11391/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Դավիթ Կարենի Սոխակյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, պարզեցված վարույթը դադարեցնել և գործի քննությունը ընդհանուր հայցային կարգով իրականացնել, և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 20.11.2023թ., ժամը 10:00-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
2. Թիվ ԵԴ/11391/02/23 քաղաքացիական գործով լրացուցիչ պետական տուրք գանձելու անհրաժեշտությանն անդրադառնալ եզրաբացիչ դատական ակտով:
3. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`