Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/4671/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.10.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ2/4671/02/23

Դավիթ Կարապետի Վարանգուլյանին
/ ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, 7 զանգված, 8 շենք, 36 բնակարան/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/4671/02/23 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Դատավորի օգնական Կ. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.09.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Գուդկրեդիտ» լուծարվող ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Դավիթ Կարապետի Վարանգուլյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց

«Գուդկրեդիտ» Լուծարվող ՈՒՎԿ ՓԲԸ-ն 16.05.2023 թվականին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Դավիթ Կարապետի Վարանգուլյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 25.05.2023 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով, որով վճռի հրապարակման օր է նշանակվել 11.09.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 25.05.2023 թվականի որոշմամբ մերժվել է հայցվոր «Գուդկրեդիտ» Լուծարվող ՈՒՎԿ ՓԲԸ-ի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 11.09.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ2/4671/02/23 քաղաքացիական գործով պարզեցված վարույթը դադարեցվել է և որոշվել է գործի քննությունն իրականացնել ընդհանուր հայցային կարգով:
Հայցվոր «Գուդկրեդիտ» Լուծարվող ՈՒՎԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ Դավիթ Կարապետի Վարանգուլյանի և «Գուդկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև 06.09.2019 թվակաին կնքվել է թիվ «KIMBI.AM» սպառողական վարկի թիվ 86640004 վարկային պայմանագիրը:
Պայմանագրի հիման վրա պատասխանողին տրամադրվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարկ՝ տարեկան 24 տոկոս անվանական տոկոսադրույքով, վարկի սկզբնական գումարի 3 տոկոսի չափով սպասարկման վճարով:
Պատասխանողը խախտել է պայմանագրով սահմանված պարտավորությունները, չի կատարել պայմանագրով սահմանված վճարումները՝ թույլ տալով պարտավորության կետանց:
Վարկառուի պարտքը 14.04.2023 թվականի դրությամբ կազմել է 592.369,31 ՀՀ դրամ, որից 265.501,53 ՀՀ դրամ՝ որպես վարկի մնացորդ, 61.366,25 ՀՀ դրամ՝ որպես հաշվարկված տոկոս, 191.229.001 ՀՀ դրամ՝ որպես սպասարկման վճար, 112.817,25 ՀՀ դրամ՝ որպես սպասարկման վճարի տույժ, 114.160,37 ՀՀ դրամ՝ որպես ժամկետանց գումարի տույժ, 38.523,91 ՀՀ դրամ՝ որպես ժամկետանց տոկոսի տույժ:
Հաշվի առնելով վերոգրյալը և վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 369-րդ, 881-րդ և 887-րդ հոդվածները` «Գուդկրեդիտ» Լուծարվող ՈՒՎԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը խնդրել է Դավիթ Կարապետի Վարանգուլյանից հօգուտ «Գուդկրեդիտ» Լուծարվող ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 592.369,31 ՀՀ դրամ, ինչպես նաև հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/4671/02/23 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 08-ին` ժամը «10:10»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ2/4671/02/23 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը՝
ա) կողմերի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) պատասխանողների կողմից ստանձնած պարտավորությունների խախտում թույլ տալու, կետանցի առկայության փաստերը,
գ) պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 592.369,31 ՀՀ դրամ կազմելու փաստը, որից 265.501,53 ՀՀ դրամ՝ որպես վարկի մնացորդ, 61.366,25 ՀՀ դրամ՝ որպես հաշվարկված տոկոս, 191.229.001 ՀՀ դրամ՝ որպես սպասարկման վճար, 112.817,25 ՀՀ դրամ՝ որպես սպասարկման վճարի տույժ, 114.160,37 ՀՀ դրամ՝ որպես ժամկետանց գումարի տույժ, 38.523,91 ՀՀ դրամ՝ որպես ժամկետանց տոկոսի տույժ:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի իր պարտավորությունների՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 08.12.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`